ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրավապաշտպանը՝ Ռուբեն Վարդանյանի կալանավայրի փոփոխության և ՀՀ ՄԻՊ-ի՝ Բաքու հնարավոր այցի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գործարար, Արցախի նախկին պետնախարար, Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանին տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

«Իրենց Արդարադատության նախարարության ներքո գործող հիմնարկ է։ Նախորդն Ազգային անվտանգության ծառայության ենթակայության ներքո էր։ Նաև բնույթն է տարբեր, նախորդը քննչական մեկուսարան էր և նախատեսված էր կալանքի տակ գտնվող անձանց համար, սա արդեն պատժի կրման վայր է։ Այս տեղափոխումից ենթադրում ենք, որ դատավճիռն արդեն ուժ է ստացել և տեղափոխություն է եղել։

Նշեմ, որ մյուս երեք հայերը՝ Լյուդվիգը, Ալյոշան և Ռաշիդը, որոնց դատապարտման ակտերն ավելի վաղ էին ընդունվել, գտնվել են հենց այդ Ումբակի քրեակատարողական հաստատությունում։ Կանխատեսելի էր, որ Ռուբեն Վարդանյանն էլ հենց այստեղ է տեղափոխվելու»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից դիմել էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին՝ նշելով, որ նա այց իրականացնի Բաքու, նաև ընդգծել էր, որ իր կինը ևս պատրաստ է այցելել Բաքու։ Սիրանուշ Սահակյանից հետաքրքրվեցինք, թե որքանո՞վ է իրատեսական այս գործընթացը և ինչպես պետք է իրականացվի։

«Հայաստանի ՄԻՊ-ը կարող է բարիդրացիական հարաբերությունների փոխհամագործակցության շրջանակում այցելել տարբեր երկրներ, սրանք արարողակարգային այցելություններ են, միջազգային համագործակցության հարթակում են, սակայն այդ այցելությունը չի կարող ապահովվել Բաքվում պահվող մեր հայ գերիների իրավունքների իրացումը, քանի որ Հայաստանի Հանրապտության ՄԻՊ-ն ունի հստակ մանդատ՝ ՄԻՊ-ը կարող է քննարկման առարկա դարձնել ՀՀ-ի պետական տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց գործողությունները, որոնք խախտում են մարդու իրավունքները։

Որևէ երկրի ՄԻՊ իրավասու չէ գնահատական ձևավորել այլ պետության խախտումների առնչությամբ, և հասցեագրել այդ խախտումները օտարերկրյա պետությունների հանրային իշխանության կրողներին։ ՀՀ ՄԻՊ-ը, բնականաբար, կարող է իրավունքների խախտման հարցեր բարձրաձայնել, բայց դրանք պետք է ներկայացվեն միջազգային հարթակներին, որոնք կարող են պետությունների խախտումների վերաբերյալ հայտարարություններով հանդես գալ, կոչեր անել, հարցումներ անել և այլն»,-նշեց Սիրանուշ Սահակյանը։

Իրավապաշտպանն ընդգծում է, որ եթե անգամ հնարավորություն ստեղծվի և ՀՀ ՄԻՊ-ն այցելի Բաքու, միևնույն է, չի կարողանալու կանխել խոշտանգումների դեպքերը և չի կարողանալու բացահայտել և միջազգային հանրության դատին ներկայացնել իրական վիճակը, քանի որ այցելությունը տեղի է ունենալու Ադրբեջանի ՄԻՊ-ի հովանու ներքո, նրանց կողմից սահմանված կանոններով։

«Մենք գիտենք, որ ադրբեջանական ՄԻՊ-ը երբեք անկախ գործունեություն չի իրականացրել հայերի հանդեպ և առավելապես քողարկել է հայերի հանդեպ կատարվող արարքները, հանցագործությունները, կոպտագույն խախտումները։ Նրանք իրենց ՄԻՊ-ի այցելություններով միջազգային հանրությանը ցուցադրում են, թե հայերի հանդեպ խախտումներ չեն եղել, դժգհություններ չեն եղել։ Մինչդեռ հայրենադարձվածները նշել են, որ անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի զոհ են եղել նաև ադրբեջանական ՄԻՊ-ի գործողությունների հետևանքով։

Ադբեջանական ՄԻՊ-ն, ի տարբերություն ՀՀ ՄԻՊ-ի, ունի B կատեգորիա, ինչը նշանակում, որ Փարիզի անկախության ցուցիչներին չի համապատասխանում և գործում է գործադիրի ազդեցության ներքո։ Նշեմ, որ Ռուբեն Վարդանյանը ևս մեկ շատ կարևոր հարց բարձրաձայնեց, որը կապված էր ընտանիքների այցելության հետ և դա իրավունք է։

Յուրաքանչյուր անձ, որը պահվում է փակ հաստատությունում, իրավունք ունի տեսակցություններ ստանալ։

Տեսակցություններ և անարգել խորհրդակցություններ ստանալու հնարավորություն պետք է տրվի անկախ փաստաբանների հետ, այս իրավունքն ապահոված չէ, անկախ բժիշկների հետ, որը կրկին ապահոված չէ և ընտանիքի անդամներ հետ, որը ևս ապահոված չէ։ Ընդ որում, այս իրավունքի ապահովումը չի գտնվում միայն մեկ պետության տիրույթում, ազգականները, ոչ թե բնակվում են Ադրբեջանում, այլ Հայասանի Հանրապետությունում կամ այլ երկրներում, ուստի, Ադրբեջան մուտք գործելը, որպես ՀՀ քաղաքացի, կապված է միջպետական խնդիրների հետ և առանց հատուկ համաձայնությունների երբեք նման այցելություններ տեղի չեն ունենում։ Այստեղ հստակ աջակցություն է ակնկալվում Հայաստանի իշխանությունների կողմից, եթե նրանք անգործություն ցուցաբերեն, հասկանալի է, որ այցելություններ չեն լինի և այստեղ, որպես միակ հասցեատեր չենք կարող դիտարկել Ադրբեջանի իշխանություններին»,-նշեց Սահակյանը։

Այսօր մամուլում կային հրապարակումներ, թե ընտրությունների ֆոնին հնարավոր է գերիների վերադարձ։

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն, անդրադառնալով նաև այս հարցին, ասաց, որ ազատ արձակման հնարավորություն, իհարկե, կա, բայց խնդիրը չպետք է քաղաքականացվի, քանի որ դա կվնասի հենց ազատ արձակման գործընթացին։

«Ազատ արձակումը բազմաֆակտոր գործընթաց է, և այո, ենթարկվում է թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական գործոններին, բայց մենք չենք կարող ուղիղ դետերմինացնել և ասել, որ դա պայմանավորված է հենց այդ գործընթացով։

Չմոռանանք, որ նախատեսվում է նաև բարձրաստիճան համաժողով, մենք դիտարկել ենք, որ նման համաժողովները ևս ազդում են ազատ արձակման գործընթացի վրա։ Վառ օրինակն է COP 29-ի հյուրընկալումը։ Նման հնարավորություն տեսնում եմ, չեմ կարող բացառել, միակ նկատառումն այն է, որ հստակ պահ չենք կարող որոշել։ Դիտարկենք նաև, որ գերիների ազատ արձակումը ևս որոշակի օրինաչափությունների է ենթարկվում։ Որպես կանոն՝ ազատ են արձակվում նախ նվազ հետաքրքրություն ունցող անձին, օրինակ, կամավորներ քաղաքացիական անձինք, ոչ կարիերային զինվորականներ, և նման պարագայում, բնականաբար, դիտարկելու են ոչ ռազմաքաղաքական ղեկավարների ազատ արձակման հարցը։ Նրանց խնդրին անդրադարձ կկատարվի միայն այն ժամանակ, երբ մյուս կարգավիճակում բոլոր հայերը վերադարձած լինեն հայրենիք»,-ասաց Սիրանուշ Սահակյանը։

Ավելի վաղ Ռուբեն Վարդանյանը նաև ահազանգել էր, որ իր նկատմամբ կա խտրական վերաբերմունք, իրեն թույլ չեն տալիս սահմանված կարգով և ժամկետներում զանգեր կատարել։ Իրավապաշտպանից հետաքրքրվեցինք, թե արդյոք այդ սահմանափակումներն այս պահին վերացվե՞լ են։

«Այս պահին տարբերակված մոտեցում ենք դիտարկել նախկինում դատապարտվածների և 2023 թվականի սեպտմբերյան ագրեսայի հետևանքով ազատությունից զրկված անձանց միջև, բայց դա պայմանավորված էր նաև իրավական ռեժիմով, քանի որ վերջիններիս դատավարությունը դեռ ընթացքի մեջ էր։

Մենք, իհարկե, ահազանգեր ստացել ենք, որ զանգերի հետ կապված ուշացումներ եղել են։ Ռուբեն Վարդանյանի պարագայում որոշ խնդիրների բարձրաձայնումը հանգեցրել է իրավունքների սահմանափակման, որից հետո վերականգնվել է ընդհանուր ռեժիմը, ներկայումս այլ տեղեկություններ չունենք»,-ասաց Սիրանուշ Սահակյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular