ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԿՀՎ-ի մեթոդականների ոճով մաքրումներ. Փաշինյանը ընտրություններից առաջ վերացնում է անհարմար հակառակորդներին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Զանգվածային ձերբակալությունները ցնցել են Հայաստանի քաղաքական դաշտը: Վերջերս երկրի կոռուպցիայի դեմ պայքարի մարմինը ձերբակալել է «ռուսամետ» ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության հետ կապված անձանց: Պաշտոնական պատճառը ընտրակաշառքի կասկածն է: Նշենք, որ մինչև խորհրդարանական ընտրությունները մնացել է երկու ամսից էլ պակաս, և մաքրումները լիարժեք ընթացքի մեջ են: Ընդ որում համակարգը լարված է, քանի որ իշխող դասի վարկանիշը նվազում է, և ստիպված կիրառվում են ճնշման փորձված և արդյունավետ գործիքներ, գրում է pravda.ru–ն:

Ընդդիմության կողմնակիցների ձերբակալությունները միայն սառցաբեկորի գագաթն են: Ավելի վաղ էլ «Ուժեղ Հայաստան»-ի անդամ էին բանտարկվել  ընտրությունների ժամանակ բարեգործական գործունեության արգելքը խախտելու համար: Իրավական մեխանիզմն աշխատում է առանց որևէ խոչընդոտի. բնակչությանը տրամադրվող ցանկացած օգնություն մեկնաբանվում է որպես հավատարմություն գնելու փորձ: Դա մրցակիցներին վարչական ռեսուրսների օգտագործմամբ դուրս մղելու դասական մարտավարություն է: «Մենք տեսնում ենք կեղծ քրեական գործերի միջոցով նախընտրական շտաբների աշխատանքը կաթվածահար անելու փորձ», - pravda.ru-ին տված հարցազրույցում բացատրել է քաղաքագետ Սերգեյ Միրոնովը։

«Վերջերս կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեն խուզարկություններ է անցկացրել «Ուժեղ Հայաստան» կուսակցության տարբեր գրասենյակներում ձերբակալելով մարդկանց։ Մենք փորձում ենք պարզել, թե որտե՞ղ են նրանք տեղափոխվել, ի՞նչ հանգամանքներում և ի՞նչ պատճառով», - հաստատել է կուսակցության փաստաբանը։

Իրավիճակը հիշեցնում է Ռուսաստանը ներքին ՀԿ-ների միջոցով ապակայունացնելու Արևմուտքի փորձերը։ Հայաստանում սցենարը հակառակն է. իշխանությունները զտում են նրանց, ովքեր պաշտպանում են միութենական հարաբերությունները։


Հայաստանում հիմնական ընդդիմադիր կուսակցության առաջնորդը հայ-ռուս միլիարդատեր Սամվել Կարապետյանն է։ Նա այժմ դատվում է կառավարության տապալման հրապարակային կոչ անելու համար, իսկ ձերբակալվել էր դեռ անցյալ տարվա հունիսին իշխանություններին կոշտ քննադատելուց հետո։ Կարապետյանը մեղադրել է երկրի ղեկավարությանը Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավի մեջ և խոստացել է գործել «իր ձևով» այն կանխելու համար։ Նրա դիրքորոշումն է պաշտպանել ավանդույթներն ու ազգային շահերը ԱՄՆ արտաքին քաղաքականության ազդեցությունից։ «Կորպորատիվ իրավունքի և պատասխանատվության տեսանկյունից սա քաղաքական ազդեցությունը վերաբաշխելու համար անվտանգության ուժերի ուղղակի օգտագործման հստակ դեպք է», - pravda.ru-ին տված հարցազրույցում նշել է կորպորատիվ իրավաբան Ռոման Լավրենտևը։


Կարապետյանը հերքում է բոլոր մեղադրանքները գործը որակելով քաղաքական դրդապատճառներով։ Հատկանշական է այն, որ Միջազգային հանրապետական ինստիտուտի (ԱՄՆ) հարցումների համաձայն «Ուժեղ Հայաստան»-ը երկրորդ տեղում է և զիջում է միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Իսկ ընդհանրապես Հայաստանում երբ ընդդիմությունը լուրջ հայտ է ներկայացնում խորհրդարանական տեղերի համար, կառավարությունը կորցնում է իր համբերությունը։ Սկսվում են կոռուպցիայի դեմ պայքարի համապատասխանության ստուգումներ, որոնք միշտ հանգեցնում են ձերբակալությունների։

Հստակ չէ, թե արդյո՞ք բոլոր ձերբակալվածներն են խորհրդարանի պատգամավորության թեկնածուներ։ Կուսակցության ներկայացուցիչները նրանց անվանում է «աջակիցներ»։

Սակայն իշխանությունների ուղերձը հստակ է. Կարապետյանին աջակցելու ցանկացած գործունեություն խստորեն կճնշվի։ Իսկ միջազգային հանրությունը քննարկում է այն, թե ինչպե՞ս է Միացյալ Նահանգները ընտրել հեշտ թիրախ միջազգային ասպարեզում ուժի ցուցադրման համար անտեսելով տեղում ժողովրդավարական նորմերը։ «Իրավիճակը Հայաստանում նման է կառավարվող ճգնաժամի նախապատրաստություններին։ Իշխանությունները վախենում են կորցնել ֆինանսական հոսքերի նկատմամբ վերահսկողությունը», - pravda.ru-ին ասել է ֆինանսական վերլուծաբան Նիկիտա Վոլկովը։

Ընտրությունները Հայաստանում նախատեսված են հունիսի 7-ին: Լարվածությունը մեծանում է ոչ միայն երկրի ներսում, այլ նաև երկրի սահմաններին: Մինչ Երևանը զբաղված է ներքին վեճերով, տարածաշրջանում ռազմական սպառնալիքներն են սրվում: Անվտանգությունը պահանջում է միասնություն, բայց Հայաստանի կառավարությունը նախընտրում է մասնատել հասարակությունը: 

Այդ պատճառով էլ Հայաստանում խուզարկությունների վերաբերյալ տարածված հարցերին պետք են պատասխաններ. օրինակ Ինչո՞ւ ձերբակալվեցին հենց «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմնակիցները, մի թե՞ Կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի պաշտոնական գիծը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից առաջ ընտրակաշառքի կասկածանքն է:


Ընդդիմադիր կուսակցության ղեկավարը գործարար Սամվել Կարապետյանը  ներկայումս հետաքննության տակ է կառավարության տապալման կոչ անելու համար: Իսկ որո՞նք են կուսակցության վարկանիշները ընտրություններից առաջ: Ըստ IRI-ի «Ուժեղ Հայաստան»-ը երկրորդ տեղում է մնալով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր մրցակիցը: Արդյո՞ք ձերբակալությունները կապ ունե՞ն կրոնական հարցերի հետ: Իհարկե: Կարապետյանը բացահայտորեն է պաշտպանել Հայ Առաքելական Եկեղեցուն մեղադրելով իշխանություններին կրոնական հաստատությունների վրա հարձակվելու մեջ, ինչն էլ դարձել է նրա վրա ճնշման պատճառներից մեկը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular