ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … բանկոմատ

ՖՈՏՈ

Բանկոմատների անհրաժեշտությունն արդեն իսկ ի հայտ էր եկել 20-րդ դարի սկզբին: Անհրաժեշտ էր մի մեքենա, որը կկարողանար կանխիկ գործարքներ իրականացնել առանց մարդու միջամտության: Շատերն էին ցանկանում նախագծել նման ապարատ: Իսկ ո՞վ է հնարել մեր ժամանակներում այդքան տարածված բանկոմատը:

Իսկ կատարել է դա ազգությամբ հայ Լյութեր Ջորջ Սիմյանը 1939 թվականին: Հենց նա է հիմք դրել բանկոմատների պատմությանը: Սիմյանը առաջինն է ստեղծել մի մեքենա, որը կարող է կանխիկ գումար ընդունել, և որի միջոցով կարելի է վճարել անդորրագրերը: Նա այն անվանել է Bankograph: Վարկային քարտեր այն ժամանակ գոյություն չեն ունեցել, ուստի եղած գործառույթները բավարար են եղել: Իր ստեղծած սարքի ներսում Սիմյանը տեղադրել է փոքրիկ լուսանկարչական ապարատ փողերը լուսանկարելու համար: Յուրաքանչյուր լուսանկարում դրոշմվում էր ժամանակն ու ամսաթիվը: Յուրաքանչյուր հաճախորդին տրվել է միջոցներ ստանալու մասին անդորրագիր: Գյուտարարը համոզել է բանկերից մեկի ղեկավարությանը փորձարկել պատմության մեջ ստեղծված այդ առաջին բանկոմատը: Այնուամենայնիվ սարքն ունեցել է մի քանի թերություններ. Բանկոմատը կապ չի ունեցել բանկի հետ, փող տալիս չի եղել և եղել է շատ մեծ: Պարզ է, որ նման բանկոմատների պահանջարկը շատ քիչ է եղել, և արդյունքում փորձարկումները շուտով դադարեցվել են:

1967 թվականին Ջոն Շեֆերդ-Բարոնն է շարունակել  բանկոմատների զարգացման պատմությունը: Նրա սարքը տեղադրվել է Լոնդոնի հյուսիսում գտնվող մեծ բանկի մոտ: Այս բանկոմատն արդեն ուներ անդորրագրերի հիման վրա կանխիկ գումար տալու գործառույթ, իսկ անդորագրերը կարելի էր գնել բանկի աշխատողից: Հետագայում դրանք փոխարինվել են պլաստիկ քարտերով, և հայտնվել են հայտնի PIN կոդերը: Սկզբնական շրջանում քարտի գործարքները նշվել են հենց քարտի վրա դակված անցքերի տեսքով: Այս բանկոմատն ավելի հաջող է ստացվել, բայց երկար չի օգտագործվել:

Բանկոմատների պատմության մեջ բեկում տեղի է ունեցել, երբ գյուտարար Դոնալդ Վեցցելը ստեղծել է մագնիսական շերտով հայտնի պլաստիկ քարտերը, որոնք պարունակում են բոլոր անհրաժեշտ տեղեկությունները սեփականատիրոջ և նրա գործունեության մասին: Սկզբնապես այդ քարտերը եղել են շատ թանկ  և բաշխվել են միայն շատ մեծ բանկերի կողմից: 1973 թվականին է բանկոմատը պաշտոնապես արտոնագրվել է: 2005 թվականին իր գյուտի համար Դոնալդ Վետցելը թագուհուց ստացել է Բրիտանական կայսրության շքանշան: Ներկայումս աշխարհում կան միլիոնավոր բանկոմատներ, ընդ որում դրանց քանակը անընդհատ աճում է:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular