ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռիսկերի կուտակում․ հակառուսական քաղաքականության տնտեսական գինը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը շարունակում է բախվել արտաքին քաղաքականության փոփոխության հետևանքներին, որոնք առավել տեսանելի են դառնում տնտեսության իրական հատվածում։ Վերջին ամիսներին հայկական բիզնեսը կանգնած է նոր սահմանափակումների առաջ, որոնք արդեն ունեն համակարգային բնույթ։ Ձկնամթերքի մատակարարման սահմանափակումները հայկական «Տեքսկուորլդ» ընկերության նկատմամբ, հանքային ջրի արտահանման դադարեցումը, ինչպես նաև կոնյակի արտադրության ոլորտում առաջացած խոչընդոտները վկայում են, որ տնտեսական ճնշումները փուլային կերպով ընդլայնվում են։ Միևնույն ժամանակ շարունակվում են սահմանային խիստ ստուգումները, որոնք լրացուցիչ բարդացնում են արտահանման գործընթացը և նվազեցնում հայկական արտադրանքի մրցունակությունը։

Գործարար համայնքը բազմիցս բարձրաձայնել է ստեղծված խնդիրների մասին՝ ակնկալելով հստակ պատասխաններ և լուծումներ, սակայն առկա են միայն ընդհանուր բնույթի հայտարարություններ՝ ապագա ծրագրերի և հեռանկարների վերաբերյալ։ Տնտեսական հարաբերությունների նման անորոշությունը, ըստ մասնագետների, ոչ միայն չի լուծում առկա խնդիրները, այլև խորացնում է դրանք՝ ձևավորելով վստահության պակաս ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործընկերների մոտ։ Այդ ֆոնին աճում են նաև կանխատեսումները, որ սահմանափակումները կարող են ընդլայնվել, եթե ներկայիս քաղաքական գիծը պահպանվի։

Հայաստանի արտաքին տնտեսական ուղղությունների փոփոխության հարցը շարունակում է մնալ առանց հստակ ռազմավարական հիմքի։ Այս մասին ընդգծում է ՀՀ նախկին փոխարտգործնախարար Սերգեյ Մանասարյանը՝ նշելով, որ եվրոպական ուղղությամբ արված հայտարարությունները չեն ուղեկցվում գործնական քայլերով։ Նրա գնահատմամբ՝ քաղաքական վերակողմնորոշումը չի կարող իրականացվել առանց տնտեսական խորքային վերափոխումների, իսկ շուկաների փոփոխությունը երկարաժամկետ և բարդ գործընթաց է։

«Ինձ համար դժվար է պատկերացնել, թե Հայաստանն ինչ կարող է առաջարկել եվրոպական շուկային և ինչ ծավալներով։ Դա անելը չափազանց բարդ է, շուկաների փոփոխությունը մեկ-երկու տարվա հարց չէ։ Ընդ որում, պետությունը պետք է ապրի, զարգանա, ապահովի իր անվտանգությունը և այլն»,- նշել է նա։

Մանասարյանը նաև հիշեցնում է այլ երկրների փորձը՝ մատնանշելով հնարավոր ռիսկերը։ Նրա խոսքով, Եվրոպական միությանն անդամակցելուց հետո որոշ երկրներում տնտեսական ճյուղերը կանգնել են լուրջ խնդիրների առաջ։

«Մեկուկես տարվա ընթացքում Բուլղարիայի գյուղատնտեսությունը պարզապես կործանվեց։ Բուլղարական արտադրանքը եվրոպական շուկայում պետք չեկավ»,- նշել է նա։

Նա անդրադարձել է նաև արտաքին շուկաների իրատեսական գնահատման անհրաժեշտությանը՝ ընդգծելով, որ տնտեսական կապերը ձևավորվում են տարիների ընթացքում և չեն կարող կտրուկ փոխարինվել։

«Դեռ վաղուց, երբ աշխատում էի Եգիպտոսում, առիթ ունեցա շփվելու Ամերիկյան համալսարանի պրոֆեսորի՝ լուրջ քաղաքագետի հետ։ Նա ինձ մի հարց տվեց, որն սկզբում տարօրինակ թվաց. ինչպիսի՞ն է ռուսերենի իմացության մակարդակը Հայաստանում։ Ես պատասխանեցի, որ դժվար է գտնել մի հայ, ով գոնե չհասկանա ռուսերեն, թեև, իմ գնահատմամբ, մակարդակը նվազում է։ Նա ասաց՝ դա շատ վատ է։ Որովհետև, ըստ նրա, դուք պետք է հասկանաք՝ առաջիկա հարյուր տարում Եվրոպայում ձեզ ոչ ոք չի սպասում, իսկ ձեր սպառման շուկան հենց այնտեղ է լինելու։ Դա ասում էին ամերիկացիները»,- եզրափակել է Մանասարյանը։

Տնտեսական և քաղաքական զարգացումները փոխկապակցված են, և դրանց միջև հավասարակշռության խախտումը կարող է հանգեցնել երկարաժամկետ հետևանքների։ Մայիսի սկզբին Երևանում նախատեսվող եվրոպական գագաթնաժողովը, փորձագետների մի մասի գնահատմամբ, կարող է դառնալ այն հանգրվանը, որտեղ հստակեցվելու են Հայաստանի արտաքին քաղաքական ուղղությունները։ Սակայն նման գործընթացները ուղեկցվում են լուրջ ռիսկերով, հատկապես եթե դրանք չեն հիմնվում հաշվարկված տնտեսական ռազմավարության վրա։

Հարաբերությունների հնարավոր սրումը Ռուսաստանի հետ կարող է անմիջական ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա։ Էներգակիրների գների աճը, արտահանման շուկաների կորուստը, ինչպես նաև աշխատանքային միգրացիայի սահմանափակումները կարող են հարվածել լայն շերտերի սոցիալական վիճակին։ Գյուղատնտեսության ոլորտում սպառման կրճատումը կարող է հանգեցնել արտադրության անկման, իսկ փոքր ու միջին բիզնեսը կանգնել գոյատևման խնդիրների առաջ։

Ստեղծված իրավիճակում ակնհայտ է, որ արտաքին քաղաքական ցանկացած կտրուկ շրջադարձ պահանջում է մանրակրկիտ հաշվարկված տնտեսական հիմք։ Հակառակ դեպքում դրա հետևանքները կրում է ոչ թե քաղաքական համակարգը, այլ հասարակությունը՝ իր սոցիալական և տնտեսական անվտանգության ամբողջ ծավալով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular