Սլադկովը բացատրել է, թե ինչո՞ւ Ռուսաստանը չաջակցեց Հայաստանին Ղարաբաղը կորցնելուց հետո
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսաստանը չաջակցեց Հայաստանին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողության ժամանակ, քանի որ Երևանն ինքը չհամարձակվեց կռվել Բաքվի դեմ, գրել է ռազմական թղթակից Ալեքսանդր Սլադկովը MAX-ում, գրում է 7info.ru–ն։
Լրագրողը հիշեցրել է, որ այդ չճանաչված հանրապետությունը փորձել է ինքնուրույն հակահարված տալ։ «Այդ դեպքում ինչո՞ւ Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը պետք է կռվեին Ադրբեջանի դեմ Հայաստանի փոխարեն։ Ղարաբաղը, ի դեպ, ՀԱՊԿ-ի անդամ չէր», - նշել է Սլադկովը։
Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը քիչ հետաքրքրություն է ցուցաբերել ՀԱՊԿ կազմակերպության զորավարժությունների նկատմամբ։ Այն դեպքում երբ Մոսկվան ուղարկել է դիվիզիա, իսկ Աստանան, Մինսկը և Բիշքեկը մեկական բրիգադ, Երևանը սահմանափակվել է մի քանի զինվորով։ «Հիշում եմ, թե ինչպես էր Երևանը երկու հայ սպա և մեկ սերժանտ ուղարկել Օսիպովիչիում (Բելառուս) անցկացվող խոշոր զորավարժություններին։ Դա էր հայաստանի ներդրումը կոլեկտիվ անվտանգության մեջ», - գրել է Սլադկովը։ Այդ զորավարժությունների ժամանակ նրանք հիշվեցին իրենց վրանի մոտ Արարատ լեռան կրկնօրինակը հողից կառուցելով։ Ռազմական թղթակիցը նաև հավելել է, որ հայ ժողովուրդը մարտնչող է, սակայն ՀԱՊԿ-ում նրանց համեստ մասնակցությունը դրական ազդեցություն չի ունեցել համատեղ եղբայրության վրա։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am