ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


19 ուժերի մի մասն իշխանության սպասարկուներն են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեկ ավարտվեց խորհրդարանական ընտրությունների մասնակից ուժերի փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժամկետը։ ԿԸՀ տվյալներով, ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրել է 19 ուժ, որոնցից 17-ը՝ կուսակցություն, և 2-ը՝ դաշինք։ Նախորդ՝ 2021 թվականի արտահերթ ընտրություններին մասնակցել են 25 ուժեր, որոնցից հայտ ներկայացրել էր 26-ը։

Այժմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է ստուգի ներկայացված բոլոր փաստաթղթերը և մինչև մայիսի 3-ը, ժամը 18։00-ն, հաստատի կուսակցությունների մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին։ Մայիսի 8-ից էլ մեկնարկելու է շուրջ մեկ ամիս տևող քարոզարշավը, որի ընթացքում ներկայացված կուսակցությունները պետք է իրենց մոտեցումները ներկայացնեն ընտրողներին։ Մեծ հաշվով, բոլոր հարցումները վկայում են, որ խորհրդարան անցնելու շանս ունեն ընդամենը 3-4 քաղաքական ուժեր։ Մյուսները կամ ճանաչելիության խնդիր են լուծում, կամ էլ պարզապես ձայներ են փոշիացնում։

Օրինակ, 2021 թ․-ին 25 քաղաքական ուժերից 22-ն ուղիղ 22 % քվե փոշիացրեցին։ Արդյունքում Փաշինյանին հաջողվեց կրկին զավթել իշխանությունը։ Ըստ էության, այս անգամ էլ ձայների մի հսկա մասը փոշիացվելու է։ Հաշվի առնելով, թե ովքեր են առաջադրվել խորհրդարանական ընտրություններին, կարելի է վստահ ասել, որ Հայաստանի իշխանություններն են շահագրգռել, խրախուսել մասնակցել, որպեսզի նրանց միջոցով կարողանան ընդդիմադիր տրամադրված ընտրազանգվածի քվեն հասցնել նվազագույնի։

Իշխանությունը, անկախ ամեն ինչից, դեռևս առաջատարն է բոլոր հարցումներով, իշխանական էլեկտորատն էլ ամենաբյուրեղացվածն է։ Փաշինյանի ընտրողները հստակ գիտեն, որ գնալու են և ընտրելու են նրան։ Այլ հարց է ընդդիմադիր էլեկտորատը, որը, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, համախմբված չէ։

Եվ իրական ընդդիմադիր քաղաքական ուժերն էլ այդ էլեկտորատը համախմբելու փոխարեն զբաղված են առանձին ցուցակներով ներկայանալով։ Մեկ ամիս տևող քարոզարշավը բոլորովին էլ քիչ ժամանակ չէ այդ էլեկտորատին բացատրելու, թե որն է իշխանությունների իրական նպատակը, կարողանալու համախմբել և Հայաստանում վերջապես իրականացնել այդքան բաղձալի իշխանափոխությունը։

Աննա Մարգարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular