«Էյթի Էյթ Հոթել ընդ Սպա» հյուրանոցային համալիրի բակում հայտնաբերվել է մաhացած 35-ամյա տղամարդ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ ապրիլի 24-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքում հայտնի «Էյթի Էյթ Հոթել ընդ Սպա» հյուրանոցային համալիրի բակում դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անի Դանիելյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է, և նշված հյուրանոցային համալիրի բակում հայտնաբերվել է տղամարդու դի։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրավապահները պարզել են, որ մահացածը Վայոց ձորի մարզի բնակիչ 35-ամյա Աշոտ Խ․-ն է։ Տեղի ունեցածը սպանություն է, թե ինքնասպանություն, պարզվում է։