ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որն է հայ կանանց գենետիկ առանձնահատկությունը․ գիտնականները բացահայտել են

ՖՈՏՈ

Դանիացի, հայ, ռուս եւ բրիտանացի գիտնականները պարզել են, որ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի կանայք վերջին 8 հազար տարիների ընթացքում գենետիկ տեսանկյունից բացարձակ չեն փոխվել։ Նման եզրահանգմամբ ուսումնասիրությունը հրապարակվել է Current Biology ամսագրում, հայտնում է Lenta.ru-ն։ 

«Մենք չկարողացանք հայ կանանց գենոֆոնդում որեւէ փոփոխություն գտնել այդքան երկար ժամանակահատվածի ընթացքում։ Սա շատ հետաքրքիր է, քանի որ նույն ժամանակահավածում տարածաշրջանը բազմաթիվ մշակութային փոփոխություններ է կրել, ինչը սակայն, կին-բնակչության վրա չի ազդել»,- ասում են ուսումնասիրության հեղինակներ Աշոտ Մարգարյանը եւ Մորտեն Ալլենտոֆտը։

Գիտնականները նման եզրահանգման են եկել՝ ուսումնադիրելով Հայաստանից եւ ԼԵռնային Ղարաբաղից հնագույն մասունքների գենը։ Ամենահին նմուշը 7,8 հազար տարվա է։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular