Թուրքիայում ընդունվել է 15 տարեկանից փոքրերի համար սոցցանցերի օգտագործումն արգելող օրենք
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի խորհրդարանն ընդունել է 15 տարեկանից փոքր երեխաների կողմից սոցիալական ցանցերի օգտագործումն արգելող օրենք, գրել են ԶԼՄ-ները։
Օրենքի համաձայն՝ այս տարիքային խմբի օգտատերերը չեն կարողանա գրանցվել հարթակներում։ Ընկերությունները պարտավոր են ներդնել տարիքի ստուգման համակարգեր։ Ներառված են նաև ծնողական վերահսկողության գործիքներ, որոնք թույլ են տալիս օգտատերերին վերահսկել երեխաների՝ էկրանի առջև անցկացրած ժամանակը և առցանց ծախսերը։
Արտակարգ իրավիճակներում հարթակները պետք է արձագանքեն վնասակար բովանդակությանը մեկ ժամվա ընթացքում։
Օրենքն ուժի մեջ կմտնի Պաշտոնական տեղեկագրում հրապարակվելուց վեց ամիս անց։