ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստամբուլում արգելվել է Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակի միջոցառում անցկացնել

ԻՐԱՎՈՒՆՔ

Ստամբուլում արգելվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում անցկացնել: Այս մասին հայտնում է Agos գործակալությունը:

Ապրիլի 24-ի հիշատակի միջոցառման կազմակերպիչների խումբը, որը նախորդ տարիներին 1915 թվականի ապրիլի 24-ի տարելիցին նվիրված միջոցառումներ էր կազմակերպում Թաքսիմում, Թյունելում և Շիշհանեում, դիմել էր Ստամբուլի նահանգապետարան՝ ուրբաթ օրը՝ ապրիլի 24-ին, ժամը 19:00-ին Քադըքյոյի «Սյուրեյա» օպերային թատրոնի դիմաց հիշատակի հավաք անցկացնելու թույլտվության համար: Նահանգապետարանը մերժել էր թույլտվությունը նաև նախորդ չորս տարիներին։ Այս տարվա ոգեկոչման միջոցառման համար ևս նահանգապետարանը թույլտվություն չի տվել։

Խումբը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ.

«Ապրիլի 24-ի  հիշատակի միջոցառումը ժողովրդավարական իրավունք է: 2010 թվականից մինչև համավարակը մենք ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումներ ենք անցկացրել բազմաթիվ քաղաքներում, առաջին հերթին՝ Ստամբուլում, սակայն համավարակի սկզբից այս միջոցառումները սկսեցին արգելվել։ Այս տարի մենք մեր դիմումը ներկայացրինք Ստամբուլի նահանգապետարան՝ կապված ցեղասպանության հիշատակի միջոցառման հետ, և սկսեցինք աշխատել այն միջոցառման կազմակերպման ուղղությամբ, որտեղ սգալու էինք 1915-ին իրենց կյանքը կորցրածների հիշատակը և հնչեցնելու էինք հաշտեցման մեր կոչերը:

Նահանգապետարանն այս տարի ևս արգելել է մեր հիշատակի միջոցառումը։ Մենք չենք հրաժարվելու մեր պնդումից։ Ոչ մի բացատրություն չկա, թե ինչու են այն հիշատակի միջոցառումները, որոնք չորս-հինգ տարի առաջ տեղի էին ունենում քաղաքային հրապարակներում, այժմ արգելվում՝ առանց որևէ պատճառաբանության։

Ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումը թե՛ մեր հարգանքի տուրքն են սպանված հարյուր հազարավոր մարդկանց հիշատակին, թե՛ ապացույցն այն բանի, որ մենք չենք մոռացել նրանց, ովքեր պոկվել են իրենց ընտանիքներից, ընկերներից, աշխատանքից ու համայնքներից, և թե՛ ուղերձ են նրանց, ովքեր այսօր դեռ ողջ են:

Ժողովրդավարության զարգացման, համակեցության մշակույթի ձևավորման, բռնության և ատելության խոսքի նվազեցման ամենակարևոր քայլը ապրիլի 24-ին մեր կորցրածները՝ մարդկանց, արժեքներին, մշակույթը, ավանդույթները հիշելն է. ցույց տալը, որ մենք չենք մոռացել և առերեսվում ենք անցյալին: Մենք բողոքում ենք  հիշատակի միջոցառման արգելքի դեմ և կոչ ենք անում որոշում կայացնողներին վերանայել իրենց դիրքորոշումը»,- գրված է հաղորդագրության մեջ:

Հիշատակի միջոցառումներն անընդմեջ անցկացվել են 2010-ից 2019 թվականներին։ Սկզբնապես դրանք անցկացվում էին Թաքսիմ հրապարակում, ավելի ուշ՝ Թյունել հրապարակում, իսկ Շիշհանեում տեղի ունեցած վերջին միջոցառումներից հետո, համավարակի պատճառով, հրապարակներում այլևս որևէ ոգեկոչում թույլ չի տրվել: Այնուամենայնիվ, համավարակից ի վեր ոգեկոչման միջոցառումների համար ընդհանրապես թույլտվություն չի տրամադրվել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular