ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը բացահայտ աջակցում է Փաշինյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Բաքվից այլևս բացահայտ Նիկոլ Փաշինյանին աջակցելու կոչեր են հնչում։ Ադրբեջանի նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, թե Ռոբերտ Քոչարյանը չի կարողանա մարդկանց մոբիլիզացնել, իսկ Փաշինյանի շանսերն ավելի շատ են։ Մամեդյարովը, քննարկելով Քոչարյանի շանսերը ընտրություններում, նշել է, որ դրանք շատ չեն։ Նրա խոսքով՝ հնարավոր է Քոչարյանը ինչ-որ տոկոս հավաքի և անցնի խորհրդարան, բայց դառնալ վարչապետ, նույնիսկ հնարավոր կոալիցիայի պարագայում, քիչ իրատեսական է։

«Նայեք իրավիճակին։ Քոչարյանը հրաժարվեց հանրահավաքներ հավաքելու գաղափարից, որովհետև գիտի՝ չի կարողանա մարդկանց մոբիլիզացնել։ Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ նույնիսկ վճարովի մասնակիցների հաշվառմամբ հանրահավաքներին եկել է 10–12 հազար մարդ։ Դա կաթիլ է ծովում։ Փաշինյանն իր ժամանակին՝ 2018 թվականին, հրապարակներում հավաքում էր ավելի քան 100 հազար մարդ, երբ հեռացնում էր Սերժ Սարգսյանին։ Հայաստանի բնակչությունը հոգնել է այդ քոչարյաններից, կարապետյաններից, սարգսյաններից և այդպես շարունակ։ Մարդիկ նրանց չեն հավատում։ Սկզբունքորեն չեն հավատում մեծ փողերին։ Այնպես որ այս դեպքում, ինձ թվում է, Փաշինյանի շանսերն ավելի շատ են»,- եզրափակել է Էլմար Մամեդյարովը՝ ակնհայտ ստելով։

Իհարկե, ինչ-որ մեկը կարող է հայտարարել, թե Բաքուն այսպիսի հայտարարություններով արջի ծառայություն է մատուցում Փաշինյանին։ Սակայն փաստն այն է, որ Ադրբեջանում խիստ անհանգստացած են ՀՀ գործող իշխանությունների հնարավոր պարտությամբ և անցել են բաց խաղաքարտերով խաղի։

Աննա Մարգարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular