ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ… Վատման

ՖՈՏՈ

Ժամանակակից դպրոցականների և ուսանողների մոտ հաճախ հարց ծագում. «Ի՞նչ է վատմանը»: Մոտ 20-25 տարի առաջ տեխնիկական ԲՈւՀ-ի կամ քոլեջի ոչ մի ուսանող չէր կարող յոլա գնալ առանց այդպիսի թղթի, և դպրոցականներն էլ են հաճախ օգտագործել դա: Ուրեմն ի՞նչ է վատման թուղթը: Եթե նայենք բացատրական բառարանին, պարզվում է, որ այդ բառը նշանակում է բարձրորակ սպիտակ, խիտ թուղթ, որը ունի մեծ մաշադիմացկունություն, օգտագործվում է նկարչության՝  հիմնականում ջրանկարչության մեջ:

Վատմանի ստեղծման պատմությունը սկսվել է 1750-ական թվականներից: Այդ տարիներին Ջեյմս Վատմանը, որը կաշվեգործական փոքրիկ  արհեստանոց ուներ, որոշել էր թուղթ արտադրել: Նրա գաղափարը իրականացել էր և արդեն 1733 թվականին նա բացել էր իր սեփական թղթի գործարանը, որտեղ աշխատանքի էր հրավիրել Բրիտանիայի ամենափորձառու արհեստավորներին: Եթե նախկինում թղթի արտադրության համար օգտագործվում էր փայտանյութ՝ Վատմանը  նորամուծությունն էր կատարել և օգտագործել էր այլ հումք: Պարզվել էր, որ վուշի և կանեփի գործվածքը ցելյուլոզան ավելի են սպիտակեցնում, իսկ դրանից ստացված թուղթը լինում է բացարձակապես հարթ, ինչը հնարավորություն է տալիս անգամ այն համեմատել բարակ գործվածքի հետ: Մեկ այլ առանձնահատկությունն էլ այն է, որ դրա վրա մամլիչից նկատելի հետքեր չեն մնում: Ներկերը ևս կատարելապես նստում  են նոր թղթի վրա, որը նկարիչները չէին կարող չնկատել: Մոտ 30 տարի Վատմանի գործարանը եղել է միակ ընկերությունը, որը արտադրել է վատման թուղթ: Գեղեցիկ թղթի համբավը արագորեն է տարածվել ամբողջ Եվրոպայում: Շուտով հայտնվել է այդ թղթի վրա տպագրված  առաջին գիրքը, և դա եղել է հայտնի Աստվածաշունչը: Դեռ վաղ տարիքից Վատմանը փորձել է իր որդու մոտ սերմանել հետաքրքրություն ընտանեկան բիզնեսի հանդեպ և  նրա մահից հետո ձեռնարկությունը ժառանգել է որդին, և հենց նրա ժամանակ էլ այդ թուղթը սկսել են անվանել վատմանյան թուղթ, իսկ ժողովրդի մեջ մտել է վատման անվանումը: 19-րդ դարի կեսերից  այդ թղթի ժողովրդականությունը հասել է այնպիսի աստիճանի, որ թղթի արտադրության մեջ նման տեխնոլոգիաներ օգտագործող գործարաններ են սկսել ստեղծվել ամբողջ աշխարհում: Ոչ միայն նկարիչներն են բարձր գնահատել այդ տեսակի թղթի հատկությունըը: Գծագրողները, դիզայներներն ու ինժեներներն են սկսել դա օգտագործել իրենց աշխատանքի ընթացքում: Քսաներորդ դարի վերջի շրջանի ցանկացած ուսանող կամ դպրոցական կարող էր հեշտությամբ բացատրել, թե ինչ է վատմանը: Դրա վրա կազմվել են կուրսայիններ և դիպլոմայիններ, կազմվել են պատի թերթեր և այլն: Ներկայումս համակարգչային ծրագրերի մշակումն ուսանողներին և դիզայներներին ազատել է ամեն ինչ ձեռքով գծագրելու անհրաժեշտությունից: Այժմ միայն որոշներն են աշխատում հնաոճ եղանակով, այսինքն  օգտագործում են  նկարչական թերթ, նկարչական տախտակ և պարզ մատիտ: Վատմանը ներկայումս ամբողջովին նախատեսված է ստեղծագործելու համար: Ընդ որում ոչ միայն պրոֆեսիոնալ և երիտասարդ նկարիչներն են այն օգտագործում  իրենց կարիքների համար: Ճարտարապետները դրանցով ստեղծում են իրենց ապագա շրջանների և քաղաքների մոդելները: Ինտերիերի դիզայներները ստեղծում են իսկական հրաշքներ՝ Ամանորի պատուհանի զարդերից մինչև հսկայական ձյան սպիտակ ծաղիկներ, որոնք զարդարում են հարսանեկան արարողությունները: Դրանից պատրաստվում են տարբեր ձևանմուշներ: Նման թուղթը լայնորեն օգտագործվում է տպագրության մեջ: Դրա վրա տպագրվում են գովազդային նյութեր, վկայագրեր, նամակներ, մեթոդական նյութեր և ուսումնական գործիքներ: Մանկապարտեզներում և տարրական դպրոցներում վատմանը օգտագործվում է աշխատանքային դասընթացներում: Այն բազմակողմանի և ներկայումս էլ օգտագործվող նյութ է, որը միշտ հասանելի է և մատչելի:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular