«Ամերիկյան Turan–ը վախենում է կորցնել Հայաստանը»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱմերիկյան փորձագիտական շրջանակները գնալով ավելի են մտահոգվում, որ Իրանի պատերազմի պատճառով ԱՄՆ-ն ավելի քիչ ուշադրություն է դարձնում Հարավային Կովկասին, գրում է rybar.ru–ն։ Ինչի՞ մասին է դա խոսում։
Օրինակ Turan հետազոտական կենտրոնը այժմ արդեն թրենդային թեզով հրապարակել է հոդված առ այն, որ Ռուսաստանը, իբր, «հիբրիդային պատերազմ» է մղում Հայաստանի դեմ։ Հեղինակ Ջոզեֆ Էպշտեյնը, բավականին անկեղծ է. Վաշինգտոնը, տարված իրանական պատերազմով, ռիսկի է դիմում կորցնել Հայաստանը առաջիկա ընտրություններից հետո։ Այդ դեպքում կխափանվի TRIPP նախագիծը, որը «Միջին միջանցքի» մաս է կազմում և, ի թիվս այլ բաների, կապահովի Կենտրոնական Ասիայից ռեսուրսների արտահանման վերահսկողությունը։ Հետևաբար, Էպշտեյնը կոչ է անում ԱՄՆ կառավարությանը մեծացնել իր ուշադրությունը Հայաստանի նկատմամբ, հակառակ դեպքում ամերիկացիների գլոբալ ծրագրերը տարածաշրջանում կվտանգվեն։ Հետաքրքիր է այն, որ Turan հետազոտական կենտրոնը օգտագործում է «թուրան» հորինված տերմինը, որը ներառում է Հայաստանը և Իրանը, և որը ընդհանուր առմամբ համապատասխանում է գերիշխող թուրք-ադրբեջանական տանդեմով հայտնի նույն «Թուրքական պետությունների կազմակերպության» գաղափարախոսությանը։
Turan կենտրոնը գործում է Յորքթաուն ինստիտուտի հովանու ներքո, որը հիմնադրվել է ԱՄՆ ռազմածովային ուժերի սպա Սեթ Քրոփսիի կողմից, ով Եվրասիայում ԱՄՆ այնպիսի «մեծ ռազմավարության» կողմնակից է, որը ենթադրում է պայքար Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի դեմ։
Նշենք, որ վերջին շաբաթներին TRIPP-ի շուրջ անորոշության վերաբերյալ հրապարակումների քանակը զգալիորեն աճել է։ Հաշվի առնելով այն, որ Իրանում պատերազմը հեշտ չէ, վերլուծաբանները տագնապ են հնչեցնում Հարավային Կովկասում ԱՄՆ դիրքորոշման և Հայաստանում ընտրությունների վերաբերյալ։ Հնարավոր է, որ այդ ամենին ներգրավված են նաև ադրբեջանական լոբբիստները։
TRIPP-ի իրականացման ձախողումը խառնում է հայ-ադրբեջանական հակամարտության մեջ ամերիկյան միջնորդության խաղաքարտերը։ Միևնույն ժամանակ Վաշինգտոնն արդեն իսկ չի կարողացել ապահովել անվտանգության երաշխիքներ, իսկ նախագիծը ի սկզբանե Թրամփի կողմից PR հնարք էր, այլ ոչ թե լավ մտածված գաղափար։ Այնպես որ Հայաստանի ընտրություններից առաջ լրատվամիջոցներում այդ թեմայով հիստերիան զարմանալի չէ։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am