ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թրամփը խղճուկ փորձ է ձեռնարկել՝ Իրանում պшտերազմի միջոցով հանրության ուշադրությունը շեղելու Էփշթեյնի գործից. Քամալա Հարիս

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «խղճուկ փորձ» է ձեռնարկել՝ Իրանում պատերազմի միջոցով հանրության ուշադրությունը շեղելու մանկապղծության մեջ մեղադրվող ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնի գործից։ Նման կարծիք է հայտնել Միացյալ Նահանգների նախկին փոխնախագահ և Դեմոկրատական կուսակցությունից նախագահի նախկին թեկնածու Քամալա Հարիսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Սա Էփշթեյնի դոսյեից ուշադրություն շեղելու նրա խղճուկ փորձն է»,- ասել է քաղաքական գործիչը Դետրոյթում (Միչիգան նահանգ) Դեմոկրատական կուսակցության կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ։ 

Քաղաքական գործչի կարծիքով՝ ԱՄՆ-ն ներքաշվել է հակամարտության մեջ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի պատճառով։

«Իրականում ամերիկացի ժողովուրդը չի ցանկանում մասնակցել այդ հակամարտությանը։ Մարտական գործողությունների ընթացքում վտանգի տակ են հայտնվել ամերիկացի զինծառայողները, իսկ հակամարտության հետևանքով բարձրացել են վառելիքի գները»,- ասել է Հարիսը,

Քաղաքական գործիչը նաև մեղադրել է նախագահին այն բանում, որ նա ամերիկացի առաջնորդներից առաջինն է, ով հրաժարվել է պատասխանատվությունից՝ պաշտպանելու աշխարհում ԱՄՆ-ի դաշինքները, և նախընտրել է չսատարել միջազգային կանոններն ու նորմերը, ինչպիսիք են ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Արդյունքում ԱՄՆ-ն, ըստ Հարիսի, դաշնակիցների աչքում դարձել է անհուսալի գործընկեր։

«Ընդհանուր առմամբ, այժմ ԱՄՆ-ում իշխանության ղեկին է գտնվում երկրի պատմության մեջ ամենակոռումպացված, կոպիտ և ոչ կոմպետենտ վարչակազմը»,- նշել է նախագահի նախկին թեկնածուն։

Հիշեցնենք, որ 2026 թվականի հունվարի 30-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունն ավարտել է Էփշթեյնի դոսյեից ավելի քան 3 միլիոն էջ փաստաթղթերի, ինչպես նաև ավելի քան 2,000 տեսանյութի և 180,000 լուսանկարի հրապարակումը։ Դրանցում ներառված են տարբեր երկրների արքայական ընտանիքների անդամների, հայտնի պետական գործիչների, գործարարների, դիվանագետների և գիտնականների տասնյակ անուններ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular