Ռուսաստանը կսահմանափակի հայկական կոնյակի մատակարարումները Փաշինյանի Պուտինին ուղղված ժողովրդավարության և ինտերնետի արգելափակման վերաբերյալ հայտարարություններից հետո
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՌուսաստանի իշխանությունները որոշել են արգելել հայկական կոնյակ ներմուծող «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի գործունեությունը, գրում է smart-lab.ru–ն: «Ռոսալկոգոլտոբակկոնտրոլ»-ի հայտարարության համաձայն (https://t.me/fskatr/6549), ընկերությունը ենթարկվել է չնախատեսված ստուգման, որի արդյունքում արտադրանքի նմուշներում հայտնաբերվել են ոչ խաղողի սպիրտներ և բացահայտվել է «արտադրանքի կազմի և հայտարարված անվանման միջև անհամապատասխանություն»: Հայտնաբերվել են նաև արտադրանքի արտադրության և պահպանման ընթացքում տեխնիկական կանոնակարգերի խախտումներ (Վարչական իրավախախտումների օրենսգրքի 14.43 հոդված): «Այս խախտումները հիմք են հանդիսացել Ծառայության կողմից լիցենզիան չեղյալ համարելու և դրա գործողությունը կասեցնելու վերաբերյալ դատական հայց ներկայացնելու որոշման համար», - նշել է գործակալությունը: Հարցը քննվում է Արբիտրաժային դատարանում:
Կարգավորող մարմինը խախտումները հայտնաբերել է Կրեմլում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հանդիպումից կարճ ժամանակ անց։ Բանակցությունների ընթացքում Փաշինյանը Պուտինին ասել է, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է։ «Սա մեզ համար սկզբունքային հարց է։ Օրինակ մեր սոցիալական ցանցերը 100% անվճար են։ Որևէ սահմանափակում չկա», - ասել է Փաշինյանը։ Նա նաև նշել է, որ իմաստ չի տեսնում ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության մեջ, քանի որ այդ կազմակերպությունը չի կատարել իր պարտավորությունները Ադրբեջանի հետ պատերազմի ժամանակ։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am