ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանի ծաղրը ՀՀ իշխանությունների հասցեին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անթալիայի 5-րդ դիվանագիտական ֆորումի բացման ժամանակ անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին՝ հայտարարելով, թե առաջ են գնում այդ հարցում Ադրբեջանի հետ համակարգված ձևով։ «Մենք քայլ առ քայլ առաջ ենք մղում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, և դա անում ենք Ադրբեջանի հետ համակարգված կերպով»,- ասել է Էրդողանը։

Ըստ էության, Թուրքիայի նախագահի այս հայտարարությունը պատասխան է հայկական կողմի կողմից անընդհատ հնչող խոսքերին, թե քաղաքական և տեխնիկական առումով Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի բացել հայ-թուրքական սահմանը։ Երեկ հենց այդ նույն ֆորումում հայտարարել էր Հայաստանը ներկայացնող փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը՝ նշելով, թե սահմանի բացումը կախված է թուրքական կողմից։ Ճիշտ նույնպիսի պատասխան Կոստանյանը տվել էր պաշտոնական Անկարայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերաբերյալ հարցին։

Ըստ էության, Թուրքիան հերթական անգամ ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կախված է Ադրբեջանից։ Փաստացի նույնիսկ Թուրքիան Հայաստանը ինքնուրույն սուբյեկտ չի համարում, այլ շաղկապում է ամեն ինչ՝ Ադրբեջանի հետ հարաբերություններին։ Թուրքական կողմի այս քաղաքականությունը ապացուցում է, որ ընդամենը Հայաստանը թուրք-ադրբեջանական տանդեմը դիտարկում է որպես տարանցիկ երկիր, այսպես կոչված՝ «պրախադնոյ դվոռ», ոչ ավելին։

Եվ որքան էլ Հայաստանի իշխանությունները իրենց մեջտեղից ճղեն, հարաբերությունները Թուրքիայի հետ կարգավորելու ուղղությամբ ոչինչ չի փոխվի, քանի դեռ այդ քայլին իր «դաբռոն» չի տվել պաշտոնական Բաքուն։ Հատկապես խորհրդարանական ընտրություններից առաջ Փաշինյանի համար խիստ անհրաժեշտ է հայ-թուրքական հարաբերությունների բացումը կամ էլ որոշակի շոշափելի առաջընթաց ցույց տալը։ Բայց թուրքական կողմը բացեիբաց հայտարարում է, թե՝ «դա գրեթե անհնար է»․․․

Մանե Կիրակոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular