«Բադալյան. Իշխանության տարիներին էլ Փաշինյանը շարունակել է մնալ «դեղին լրագրող»»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻշխանության տարիներին էլ Փաշինյանը շարունակել է մնալ «դեղին լրագրող»։ Այդ մասին իր Telegram ալիքում գրել է «Եվրասիա» ոչ առևտրային կազմակերպության խորհրդի անդամ և հայտնի բլոգեր Միքայել Բադալյանը, գրում է EAdaily.com–ը։
«Նիկոլը կրկին հաստատել է իր ախտորոշումը։ Կարապետյանին անօթևան դարձնելու խոստումը այնպիսի մանրախնդիր մարդու բարդույթների մաքուր սուբլիմացիա է, ով իր ամբողջ կյանքի ընթացքում անկեղծորեն ատել է հաջողությունը և մասշտաբայնությունը», - գրել է բլոգերը։
Ըստ նրա անգամ իշխանության տարիներին Փաշինյանը չի դարձել պետական գործիչ մնալով «մանր դեղին լրագրող, որը մեծացել է կեղտ վաճառելով և ուրիշների նետած փշրանքները ուտելով»։
«Նրա սահմանը վրեժխնդրությունն ու կործանումն է, քանի որ նա անկարող է ստեղծագործել։ Պարզապես սեփական վախը ճնշելու համար անգամ երկրի ղեկավար լինելով այդ ոչնչություն հանդիսացող գործիչը շարունակում է պատերազմ մղել նրանց դեմ, ովքեր ավելի ուժեղ են։ Բայց իրականությունն այսպիսին է. որքան էլ փորձես ոչնչացնել ուրիշներին, դու ինքդ հավերժ կմնաս ոչինչ: Վերջը մոտ է, և դա քեզ հաստատ դուր չի գալիս», - եզրափակել է Բադալյանը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am