7 մեքենայի մասնակցությամբ վթար՝ Երևանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱպրիլի 15-ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:10-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են 30-ամյա Վազգեն Բ.-ի վարած «Mercedes», 35-ամյա Արթուր Ս.-ի վարած «Tesla», 42-ամյա Անդոկ Հ.-ի վարած «Ford», 34-ամյա Հայկ Ս.-ի վարած «BYD», 41-ամյա Դպարտակ Ղ.-ի վարած «Hongqi», 40-ամյա Դավիթ Մ.-ի վարած «Kia» և 51-ամյա Արսեն Հ.-ի վարած «Lixiang» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ազատ Թադևոսյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Վլադ Մկրտչյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սևակ Հայրապետյանը և Արա Զաքարյանը։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են կազմվում։