Հայտնի է դերասան Լևոն Տեր-Պետրոսյանի մահվան պատճառը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԽորը վշտով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է կատակերգու, դերասան, երաժիշտ, "DEMQ Show"-ի հիմնադիր անդամներից մեկը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը (1981 – 2026)։ Գիշերվանից նրա ընկերները, հարազատները սոցիալական ցանցերում հայտնում են գույժն ու ցավակցական խոսքեր ուղղում հարազատներին։
Ծնվել է Երևանում, ապրել և ստեղծագործել Ռուսաստանում, Կանադայում և ԱՄՆ-ում։ Իր գործունեությամբ մեծ ներդրում է ունեցել հայկական սփյուռքի մշակութային կյանքի և հումորի զարգացման մեջ։
Լևոնը սիրող ամուսին էր, նվիրված հայր, հոգատար որդի և հավատարիմ ընկեր։ Նա իր հետևում թողել է կնոջն ու երկու որդիներին։ 2025 թվականի օգոստոսին նրա մոտ ախտորոշվել էր հաստ աղիքի քաղցկեղի 4-րդ փուլ։
Մահացել է 2026 թվականի ապրիլի 16-ին՝ ընտանիքի և հարազատների շրջապատում...