ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի էժան վրեժխնդրությունը Գագիկ Ծառուկյանի դեմ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, վերջերս էլ Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ դարձած Արայիկ Հարությունյանը երեկ հերթական անգամ հայտարարություններ է արել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հասցեին։ Հիշեցնենք՝ Ծանրամարտի ֆեդերացիան ապրիլի 8-ին դիմել է դատարան՝ պահանջելով, որ Օլիմպիական կոմիտեի նախագահի լիազորությունները դադարեցնեն, անվավեր ճանաչեն 2025-ի սեպտեմբերի 9-ից հետո նրա բոլոր որոշումներն ու գործողությունները, ինչպես նաև վերստուգիչ հանձնաժողովի անդամների լիազորությունները։

Դատարանը հայցի ապահովման միջոց է կիրառել։ Արդեն երեկ լրագրողների հետ զրույցում Արայիկ Հարությունյանը հայտարարել է, թե շուտով լրանում է Գագիկ Ծառուկյանի 70-ամյակը, և նա իրավունք չունի այլևս՝ 70-ը լրանալուց հետո, հավակնելու Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնին։

«Սրա մասին սպորտային աշխարհը չի խոսում, բայց ես հիմա կասեմ․ շուտով լրանում է Գագիկ Ծառուկյանի 70-ամյակը, և նա իրավունք չունի այլևս՝ 70-ը լրանալուց հետո, հավակնելու Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) նախագահի պաշտոնին։ Հիմա իրենք փորձում էին այսպիսի հնարքներով՝ ընտրական և քաղաքական այս թեժ փուլում անցկացնել ՀԱՕԿ-ի ընտրությունները, Գագիկ Ծառուկյանին հերթական անգամ կարգել ՀԱՕԿ-ի նախագահ, որպեսզի նա 4 տարի ևս ղեկավարի ՀԱՕԿ-ը»,- ասել է Հարությունյանը։

Հարությունյանին արժանի պատասխան է տվել ԲՀԿ նախագահի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը․ «Լավ կլիներ, որ ինչ-որ մեկը Արայիկ Հարությունյանին հարց ուղղեր՝ դու իրավունք ունե՞ս Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ լինես, իսկ Գագիկ Ծառուկյանը իրավունք չունի՞ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահը լինել։ Ի՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ, ի՞նչ մարզական հետագիծ ունես, ծանրամարտի մասին ի՞նչ իմացություններ ունես... Հիմա հարց Արայիկ Հարությունյանին՝ ո՞նց դու հայտնվեցիր Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում, ի՞նչ խոստումներ էիր տվել ծանրամարտի միջազգային ընտանիքում Հայաստանի դիրքերը բարելավելու մասին, որոնք այդպես էլ չկատարեցիր, և ի վերջո՝ արդյո՞ք հայ մարզաշխարհը ընդունեց քեզ որպես ֆեդերացիայի նախագահ։ Հարցերս հռետորական չեն․․․»,- գրել է Տոնոյանը։

Իհարկե, որևէ պատասխան գործող իշխանություններից չի ստացվելու․ ընդամենը խորհրդարանական ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները հերթական մանր վրեժխնդրությունն են իրականացնում Գագիկ Ծառուկյանի հանդեպ, և սա է բնորոշում գործող իշխանությունների իրական վարքը։

Սոնա Գալստյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular