ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրներ, ընտրական ցուցակի ներկայացուցիչ. Գոհար Մելոյան

ԻՐԱՎՈՒՆՔ

Բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրներ, ընտրական ցուցակի ներկայացուցիչ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը:

«Առավոտվանից արշավ է մեր քաղաքական ուժի՝ «Ուժեղ Հայաստան»-ի նկատմամբ, խուզարկություններ են, բերման են ենթարկվել մեր համակիրներ և մեր ցուցակի կին ներկայացուցիչ: Մենք հիմա ուղևորվում ենք Հակակոռուպցիոն Կոմիտե՝ Մոսկովյան 1 հասցե, այս պահի դրությամբ ահազանգում եմ, որովհետև իրավապահ մարմինները խոչընդոտում են փաստաբանների մուտքը, թույլ չեն տալիս մարդկանց պաշտպանության իրավունքի իրացումը, կարծում եմ տրամաբանական ու հասկանալի է պատճառը:

Բավականին մտահոգիչ է, որ թիրախավորվում են կանայք, բայց մենք ու հայ ժողովուրդը արդեն ցույց ենք տվել, որ յուրաքանչյուր մեկ անձի, երբ փորձում եք մեկուսացնել հայրենիքի համար պայքարի ճանապարհից, փոխարենը 10 հոգի համալրում է մեր շարքերը: Փոքրիկ խմբակին էլ կոչ՝ ինչպես ասել էր մեր համակարգող ղեկավար Նարեկ Կարապետյանը, փորձեք այս կռիվը տղամարդավարի իրականացնել:

Այս պահին և ընտրական իրավունքի, և ընտրական գործընթացի հավասարության սկզբունքն է բացահայտ խախտվում: Սրանք միջամտություններ են, ու մեր քաղաքական ուժի համար անհավասար պայմաններ են ստեղծվում, կանանց իրավունքների տեսանկյունից էլ, արդյո՞ք նորմալ է, որ կնոջը թիրախավորում են սեռով պայմանավորված և փորձում են ընկճել պայքարից՝ ասելով գնա, խոհանոցում գործ արա, այնպես որ, հարգելիներս, կհանդիպենք քիչ անց»,- նշել է Մելոյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular