ԱՄՆ-ը մոտ է Իրանի դեմ գործողության ավարտին. Թրամփ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱՄՆ-ը շատ մոտ է Իրանի դեմ գործողության ավարտին, բայց դեռ չի ավարտել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Կարծում եմ՝ այստեղ ամեն ինչ մոտ է ավարտին։ Ես իրավիճակը գնահատում եմ որպես ավարտին շատ մոտ: Բայց մենք դեռ չենք ավարտել»,- հայտարարել է նա Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Ավելի վաղ Fox News-ի լրագրող Մարիա Բարտիրոմոն, Սպիտակ տան ղեկավարի հետ հարցազրույցից հետո, հայտնել էր, թե Թրամփը պնդել է Իրանի դեմ գործողության ավարտի մասին։
«Նա ասաց՝ «դա ավարտվել է»»,- հայտնել է Բարտիրոմոն՝ ամփոփելով Թրամփի հետ հարցազրույցը։