Անհնար է հավատալ Իրանի nչնչացմանը. Լավրով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱնհնար է հավատալ Իրանի ոչնչացմանը, հարցեր է առաջացնում առանձին երկրների համոզվածությունը հակառակում։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Չինաստան կատարած պաշտոնական այցի արդյունքներով, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ինչպես և ցանկացած այլ հակամարտության դեպքում, սկզբնապատճառը հենց այս ագրեսիվ գիծն է։ Իսկ դրա հետևում երկու բան է կանգնած։ Իսրայելի համար դա, իհարկե, բացարձակ անսասան համոզմունքն է, որ Իրանը պետք է ոչնչացվի։ Թե ինչպես կարելի է դրան հավատալ՝ ես չգիտեմ, չեմ հասկանում»,- ասել է նախարարը։
Նա նկատել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես մի անգամ սպառնացել է ոչնչացնել այդ քաղաքակրթությունը։
«Դա գիտեք ինչպիսի արձագանք առաջացրեց»,- նշել է Լավրովը։
Նրա խոսքով՝ այդ գաղափարական լիցքավորվածությունն ուղղված է այն ռեժիմի տապալմանը, որը մարմնավորում է մշակույթը, քաղաքակրթությունը, որը գոյություն ունի երկար հազարամյակներ։
«Ինքնին նման նպատակը չի կարող հարգանք առաջացնել ո՛չ համամարդկային մոտեցման տեսանկյունից, ո՛չ էլ հարգանք՝ դրա իրագործելիության հարցում որևէ մեկի համոզվածության տեսանկյունից»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ նախարարը։