ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշխարհի 4 ամենաթանկ ստորագրությունները (ֆոտո)

ՖՈՏՈ

Ջորջ Վաշինգտոնի ստորագրությունը – 9,8 00,000 դոլար

2012 թվականի հունիսի 22-ին, Christie's աճուրդի ժամանակ՝ մեկնարկից 5 րոպե անց վաճառվել է Ջորջ Վաշինգտոնի ստորագրությամբ 1789 թվականի տպագրության գիրքը: Բացի ստորագրությունից՝ այն պարունակում էր նաև նախագահի անձնական գրառումներ: Էքսկլյուզիվի սեփականատերը դարձել է Մաունթ-Վեռնոն ասոցիացիան: Զարմանալի է, որ 1876 թվականին հենց ասոցիացիայի նախաձեռնությամբ Ֆիլադելֆիայում գիրքն աճուրդում վաճառվել էր 13 դոլարով: Հետագայում՝ 1964 թվականին, այն 27,000 դոլարով գնել էին գործարարներ Ռ. Դիտրիխն ու Ու. Հերստը:

Աբրահամ Լինքոլնի ստորագրությունը – 3,700,000 դոլար

48 ստորագրություններից, որոնք իրենից հետո թողել էր նախագահը, մնացել են միայն 26-ը: Հիմնական մասը համալսարաններում, թանգարաններում կամ մասնավոր կոլեկցիոներների ձեռքում են:  2010 թվականին 2 միլիոն դոլար նախնական գնով աճուրդի է հանվել Լինքոլնի ստորագրությամբ՝ ստրուկներին ազատություն շնորհող փաստաթղթի բնօրինակներից մեկը, որն արդյունքում վաճառվել է 3,7 միլիոն դոլարով:

Ուիլյամ Շեքսպիրի ստորագրությունը – 3,000,000 դոլար

Գրականագետներն ու պատմաբաններն արդեն մի քանի դար է, ինչ վիճում են դրամատուրգի անձի գոյության թեմայի շուրջ: Բարդությունն այն է, որ Շեքսպիրը կյանքի օրոք ընդամենը 6 պաշտոնական ստորագրություն է թողել, որոնցից յուրաքանչյուրն այժմ գնահատվում է 3 միլիոն դոլար: Ամենայն հավանականությամբ, հենց այդ գնով դրանք աճուրդի կհանվեին, սակայն, հաշվի առնելով դրանց գիտական արժեքը, մոտակա տասնամյակներին անիմաստ է նման աճուրդի սպասել:

Ջոն Լենոնի՝ մահվանից առաջ արած ստորագրությունը – 525,000 դոլար

Իր կարիերայի ընթացքում լեգենդար երաժիշտն իր երկրպագուներին հարյուրավոր ինքնագրեր է բաժանել: Սակայն դրանցից մեկը միշտ խելահեղ գումարներով հանվում է աճուրդի: Վերջինում այն գնահատվել է 525,000 դոլար: Այդ ստորագրությունն արվել է Լենոնի մահվանից 5 ժամ առաջ, երբ մարդասպանը երկրպագուների ամբոխի միջից երաժշտին ստորագրության համար հրամցրել է նրա իսկ Double Fantasy ալբոմը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular