Իրազեկում․ գործարկվելու են էլեկտրական շչակներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱպրիլի 15-ին՝ ժամը 10։00-ից մինչև 14։00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի Գողթանիկ և Վարդահովիտ բնակավայրերում, հիմնական դպրոցներում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։
Խնդրում ենք չանհանգստանալ։
ՆԳՆ փրկարար ծառայություն