ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ճիճվակրություն. որո՞նք են դրա ախտանշանները և ինչու՞ են հաճախ հիվանդանում երեխաները

ՖՈՏՈ

Med.Tert.am/Ինչպես գրում է doctors.am-ը, բնության գրկում ակտիվ հանգստանալը, ավազի վրա խաղալը, մրգերի առատությունը և այլ նախապայմաններ երեխաների մոտ հաճախ առաջացնում են ճիճվակրություն(հելմինթոզ): 

Այն կարող է հանդիպել նաև մեծահասակների մոտ:

Մեր հանրապետությունը համարվում է նպաստավոր գոտի այդ հիվանդությունների տարածման համար:

Հելմինթները սնվում են մարդու օրգանիզմի համար նախատեսված սննդով, խախտում են սննդի ներծծման պրոցեսները մարսողական ուղղում` բերելով նյութափոխանակության խանգարումների:

Սա հատկապես մեծ նշանակություն ունի մանկական հասակում: Սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի, մակրո- և միկրոէլեմենտների պակասությունը երեխայի օրգանիզմում բերում է սակավարյունություն, ավիտամինոզների, ֆիզիկական և նաև մտավոր զարգացման դանդաղեցման:

Մակաբույծների նյութափոխանակության արգասիքները թունավոր ազդեցություն են թողնում մարդու օրգանիզմի վրա` բերելով ալերգիզացիայի: Սա, իր հերթին, իջեցնում կամ խաթարում է օրգանիզմի դիմադրողականությունը մանրէային, վիրուսային և այլ վարակների նկատմամբ:

 

Հելմինթոզների ընթացքը և ախտանիշները
 

Մասնագետների գնահատմամաբ նախադպրոցական տարիքի երեխաների 10-ից 8-ը վարակված են որդերով: Միայն ամեն երրորդ հիվանդացած երեխայի մոտ են հայտնաբերվում հիվանդության ախտանիշներ: Արդյունքում չի նշանակվում համապատասխան հետազոտում և գանգատների իրական պատճառը մնում է չբացահայտված:

Հեմիլթոզներին բնորոշ է հիվանդության ինչպես դանդաղ և խրոնիկական, այնպես էլ` սուր ընթացքը: Սուր ընթացքով հեմինթոզներին բնորոշ են ընդհանուր ալերգիկ ռեակցիաներ` տենդ, մաշկի կրկնվող ցանավորում և քոր, այտուցներ` ինչպես տեղային, այնպես էլ տարածուն, լիմֆատիկ հանգույցների մեծացում, ցավեր մկաններում և հոդերում, շնչառական ուղիներում բորնոքային երևույթներ, ցավեր որովայնում և դիսպեպսիա:

Այդ պատճառով, եթե երեխան հիվանդանում է և ախտորոշումը պարզ չէ, արդարացի կլինի կատարել նաև հետազոտություն հելմինթների հայտնաբերման ուղղությամբ: Հայտնի են դեպքեր, երբ երեխային (երբեմն նաև մեծահասակին) երկարատև բուժում են ալերգիկ հիվանդություններից և հետո պարզվում է, որ այդ ալերգիաների պատճառը ճիճվակրությունն է:

Հաճախ են հանդիպում դիսբակտերիոզի երևույթներ: Ծանր վիճակներում որդերը կարող են փակել աղիքի լուսանցքը, առաջացնելով աղիքային սուր անանցանելիություն:

Ինչու՞ են հաճախ հիվանդանում երեխաները

Հասուն մարդու օրգանիզմում «ինտերվենտ» հելմինթների դեմ գործում են եռակի պաշտպանիչ պատնեշներ` թքի ֆերմենտներ, ստամոքսի թթվային միջավայր, աղիների տեղային իմունիտետ: Մանկական հասակում պաշտպանիչ մեխանիզմները դեռ ձևավորված չեն լինում, իսկ ստամոքսի թթվային մակարդակն ավելի ցածր է լինում, քան հասուն մարդու մոտ: Դրա հետ մեկտեղ երեխաներն անպայման ուզում են փորձել յուրաքանչյուր առարկայի համ: Հենց այս գործոններով էլ հելմինթոզները դառնում են առավելապես մանկական պրոբլեմ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular