ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը փորձում է անձամբ հանգստացնել խոշոր գործարարներին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշի ձևաչափով հանդիպել է Հայաստանի խոշոր գործատուների հետ։ Ընտրություններից երկու ամիս առաջ անցկացված այս հանդիպմանը ներկա էին «ՎիվաՍելի» երկարամյա տնօրեն, այժմ «Յուքոմ»-ը ղեկավարող Ռալֆ Յիրիկյանը, օնլայն խաղատների ոլորտում բիզնես ծավալող Վահե Բադալյանը, «Գրանդ Քենդի»-ի սեփականատերերը՝ Վարդանյան եղբայրները, կրթության նախկին նախարար Լևոն Մկրտչյանի եղբայրը՝ «Արմենիա Վայն»-ի սեփականատերերից Վահագն Մկրտչյանը։ Հրավիրյալների շարքում էին նաև «ՍԱՍ Գրուպ»-ի սեփականատերերից Արտակ Սարգսյանը, խոշոր բիզնեսմեն, տարիներ շարունակ ՀՀԿ գործարար և նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը։

Փաշինյանը, ըստ կառավարության տարածած հաղորդագրության, հայտարարել է, թե Հայաստանը մտնում է տնտեսական զարգացման նոր փուլ՝ պայմանավորված Ադրբեջանի հետ հաստատված խաղաղությամբ։ «Առաջիկայում մեծ իրադարձություններ ենք սպասում, որը կապված է առաջին հերթին TRIPP նախագծի գործարկման հետ, որը էական է նրանով, որ Հայաստանը ի վերջո ամբողջական դուրս է բերելու շրջափակման վիճակից, բայց ըստ էության այսօր էլ է Հայաստանը հաղթահարել շրջափակումը»,- ասել է Փաշինյանը։

Սամվել Ալեքսանյանն, ի դեպ, առաջիններից էր, որ հացահատիկ ներմուծեց Հայաստան Ադրբեջանի տարածքով, իսկ նրա կնոջ ազգականը՝ բենզին Ադրբեջանից։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը նաև գործարարներին խնդրել է փոքր-ինչ բարձրացնել աշխատողների աշխատավարձերը։ Խորհրդարանական ընտրություններից առաջ գործարարների հետ նման հանդիպումը կարելի է մի քանի եզրակացությունների տեղիք տալ։ Ըստ էության՝ Փաշինյանը փորձել է ընտրություններից առաջ հանգստացնել գործարարներին, անձամբ հայտնել, թե խնդիրներ չեն առաջանալու միջազգային գործընկերների հետ։ Հատկապես հիմա, երբ Ռուսաստանը տնտեսական բնույթի գործողություններ է սկսել Հայաստանի դեմ, ընդհուպ, օրինակ, արգելելով «Պռոշյանի կոնյակի գործարանի» արտադրանքի ներմուծումը Ռուսաստան։

Նախօրեին էլ հայտնի դարձավ, որ ՌԴ քննիչները վերսկսել են «Ջերմուկի» հայտնի գործը։ Հայ գործարարները մտավախություն ունեն, թե Ռուսաստանում կարող են խնդիրների բախվել, Փաշինյանն այսկերպ փորձում է հանգստացնել նրանց, թե որևէ խնդիր ռուսական կողմի հետ չկա, իսկ խնդիրներ լինելու դեպքում իշխանությունները կաջակցեն գործարարներին։

Ըստ մեր աղբյուրների՝ ընտրությունների ընթացքի վերաբերյալ որևէ քննարկում չի ծավալվել։ Սեղանի մոտ նստած գործարարներից մի քանիսը հայտնի են իրենց ընդդիմադիր կեցվածքով և գործող իշխանություններին աջակցելու որևէ ցանկություն հաստատ չունեն։ Փաշինյանն ավելի շատ ցանկանում է նրանց չեզոքությունը ստանալ խորհրդարանական ընտրություններից առաջ, քանի որ բիզնեսը բավականին լուրջ լծակ է ընտրությունների ժամանակ և կարող է տհաճ անակնկալներ մատուցել Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին։

Մոնիկա Կիրակոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular