ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական հեռուստատեսությունը սադրում է Հայաստանին. ոչ մի վախենալու բան չկա. եթե ռուսական գազ չլինի, դուք այն կգնեք մեզանից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եթե Հայաստանը հույսը դնի Արևմուտքի վրա և կորցնի Ռուսաստանից էներգամատակարարման արտոնյալ պայմանները, Երևանը կարող է նոր աղբյուրներ գտնել Ադրբեջանում։

Ադրբեջանցի պրոֆեսոր Ֆիկրետ Սադիխովն է այդ մասին հայտարարել է CBC TV Azerbaijan-ի եթերում, գրում է politnavigator.net-ը։

«Անկասկած, էներգիան այստեղ ավելի թանկ է։ Վերջիվերջո, եթե մեր հարաբերությունները բարելավվեն և խաղաղության պայմանագիր կնքվի, Հայաստանը կարող է գազ գնել Ադրբեջանից», - ասել է Սադիխովը։

Նրա խոսքով Հայաստանի եվրոպական ինտեգրման հեռանկարները դեռևս անորոշ են։ «Հայաստանը Եվրամիությանը միանալուց նույնքան հեռու է, որքան դհեռու ենք մենք և դուք լուսնից։ Սա հսկայական ուղի է, որը երկիրը պետք է անցնի ԵՄ լիիրավ անդամ դառնալու համար։ Հաջորդը Բալկանյան երկրներն են, ապա Վրաստանը (որը, չնայած իր արտաքին քաղաքականության վերակողմնորոշմանը, դեռևս չի հանել այս քաղաքականությունը իր օրակարգից), Մոլդովան և Ուկրաինան։

Նրանք դեռևս թակում են ԵՄ դուռը։ Եվ նաև թե ի՞նչ կանի Հայաստանը ԵՄ-ին միանալուց հետո, պարզ չէ։ «Նա նույնիսկ Բրյուսելում դեռևս չի ընդունել այն երկրի համար անհրաժեշտ պահանջների կատարման վերաբերյալ պայմանները, որը մի օր կարող է դառնալ նախ թեկնածու, ապա ԵՄ անդամ», - ասել է Սադիխովը։

Ըստ նրա, Մոսկվայի կողմից ԵՄ ինտեգրման և ԵԱՏՄ անդամակցության համատեղման անհնարինության վերաբերյալ հայտարարված դիրքորոշումը ուղղված է ընտրողներին։ «Եթե դուք չքվեարկեք ռուսամետ թեկնածուների օգտին, եթե քվեարկեք Փաշինյանի օգտին, եվրոպական ընտրության օգտին, ապա չեք կարողանա թռչել Մոսկվա կամ Սանկտ Պետերբուրգ, չեք կարողանա օգտվել օդային ճանապարհորդություններից», - բացատրել է ադրբեջանցին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular