Սաուդյան Արաբիան պահանջում է ԱՄՆ-ից վերացնել իրանական նավահանգիստների շրջափակումը․ WSJ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍաուդյան Արաբիան ճնշում է գործադրում ԱՄՆ-ի վրա՝ Հորմուզի նեղուցի շրջափակումը վերացնելու և բանակցությունների սեղանին վերադառնալու համար, հաղորդել է «The Wall Street Journal»-ը՝ հղում անելով կառավարության աղբյուրի։
Սաուդյան Արաբիան զգուշանում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հորմուզի նեղուցում իրանական նավահանգիստները շրջափակելու որոշումը կարող է սրել Իրանի հետ հակամարտությունն ու խաթարել այլ կարևոր նավագնացության ուղիները։
Սաուդյան Արաբիան զգուշացրել է, որ Իրանը կարող է հակադարձել՝ փակելով Բաբ էլ-Մանդեբ նեղուցը, որը Կարմիր ծովում խցանման կետ է և կարևոր է թագավորության մնացած նավթի արտահանման համար։
Իրանական նավահանգիստների շրջափակումը ուժի մեջ է մտել երկուշաբթի օրը, այն բանից հետո, երբ Թրամփի՝ ռմբակոծության սպառնալիքները չէին համոզել Իրանին թուլացնել Հորմուզի նեղուցի նկատմամբ Թեհրանի վերահսկողությունը։