ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս փայտ չդնել ընդդիմության «անիվների» մեջ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Որքան մոտենում են ընտրությունները, այնքան ավելի մեծ թափ են ստանում ոչ միայն հիմնական ընդդիմադիր ուժերի դեմ ագրեսիվ հակաքարոզչությունը իշխանական կամ իշխանամերձ շրջանակներից (ինչը «սովորական» ու, որքան էլ տարօրինակ չհնչի, շատ բնական է), այլև «խայթոցների» փոխանակումը հենց ընդդիմադիրների միջև:

Ստեղծված իրավիճակում, երբ երկիրն աղետի տարած փաշինյանական իշխանությունը վարկանիշային առումով ընկած վիճակում է, ցավալի է դիտարկել ընդդիմադիր ուժերին մասնատման տանող լրացուցիչ դրսևորումները: Կրկնենք, շատ հասկանալի է, որ փաշինյանական քարոզչության կամ ՔՊ-ի սատելիտների կողմից հետևողականորեն սլաքներ են ուղղվում հիմնական ընդդիմադիր ուժերի դեմ: Բայց բացարձակապես անընկալելի է, երբ նման ազդակներ դրսևորվում են ընդդիմադիր ընկալվող սեգմենտից: Ակնհայտ է, որ այդ վերջին դրսևորումները անհրաժեշտ է արագորեն մարել, թույլ չտալ, որ դրանք ծավալվեն ու «քար գցեն» իշխանափոխության առումով մի ամբողջ ժողովրդի ունեցած հնարավորության վրա:

Առնվազն ընթացիկ քաղաքական իրավիճակում կարելի է հստակ արձանագրել, որ կա երեք հիմնական ուժ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքը «Հայաստան» դաշինքը և ԲՀԿ-ն՝ «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությամբ, որոնք այս պահի դրությամբ ունեն հստակ հնարավորություն Փաշինյանին հեռացնելու համար: Հետևաբար, ցանկացած քար՝ նետված նրանց ուղղությամբ, նշանակում է ճանապարհին փայտ դնել անիվների տակ, այսինքն՝ նպաստել Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրմանը:

Իրենց հերթին՝ այդ ուժերն ու նրանց առանցքային ներկայացուցիչները պետք է հասկանան ու իրենց հաշիվ տան, որ հանրության ճնշող մեծամասնությունն իրենցից ակնկալում է մեկ գլխավոր բան. հեռացնել իշխանությունից Նիկոլ Փաշինյանին ու նրա գլխավորած ՔՊ-ն: Դա է հանրային գլխավոր պահանջն ու ակնկալիքը, անկախ այն բանից, թե նշված երեքից յուրաքանչյուրը «մրցանակային» որ տեղում կլինի ձայների հաշվարկից հետո: Փաշինյանի իշխանությունից հոգնած, զզված, նրա ու ՔՊ-ի բերած աղետներից, կորուստներից ու ավերներից ձերբազատվել կամեցող շուրջ 70-75 տոկոս մեծամասնության համար էական չէ, թե հատկապես որ մի ընդդիմադիր ուժն ավելի շատ ձայն կստանա:

Ավելին, կարծում ենք, որ թե՛ քաղաքական դաշտին, թե՛ հանրության և ընտրողների ճնշող մեծամասնությանն ուղղված հրաշալի ազդակ կլինի այն, որ թե՛ նշյալ երեք հիմնական ուժերը, թե՛ ընտրությանը մասնակցող մյուս բոլոր իրապես ընդդիմադիր ուժերը հանդես գան համատեղ հայտարարությամբ: Ընդ որում, երկարաշունչ տեքստերի, ճոխ արտահայտությունների կարիք չկա: Ընդամենը 2-3 կետ, պայման, կանոն: Նախ՝ որ բոլոր ստորագրող կողմերի նպատակն այս իշխանություններին հեռացնելն է, և որ ստորագրող ուժերց ոչ մեկը ոչ մի դեպքում ՔՊ-ի հետ կոալիցիա չի կազմի: Երկրորդ՝ պարտավորվածություն այն մասին, որ մեկը մյուսի դեմ չի պայքարելու, միմյանց դեմ հակաքարոզչություն չեն անելու, ամեն մեկն իրեն է ներկայացնելու և իշխանությունների հեռացման իր տեսլականը: Վերջապես՝ որ բոլորը պարտավորվում են տեր կանգնել ժողովրդի քվեին (թե՛ ընտրությունների վերահսկման առումով, թե՛ հետընտրական գործընթացների) և միասին ձևավորել նոր, ազգային իշխանություն:

Սա պետք է լինի հիմնական այդքան չարչրկվող «միասնականության» հենքը: Մնացածը խոսակցական թեփ է, եթե կուզեք՝ «լոլոներ»: Իսկ համատեղ հայտարարությունը կամ հռչակագիրը կլինի կարևոր քաղաքական ակտ ու շատ լավ ուղերձ հանրությանը՝ միաժամանակ արտահայտելով պայքարի մեջ մտած ընդդիմադիրների վճռականությունը՝ Փաշինյանի ու ՔՊ-ի աղետաբեր իշխանավարման մղձավանջին վերջ տալու հարցում:

Մենք անծանոթ չենք հայրենի քաղաքական դաշտի դերակատարներին: Բայց եթե չիմանայինք էլ, որ նրանց միջև, այսպես ասենք՝ տարաձայնություններ կան, ապա վերջին շրջանը բավարար էր դրա մասին պատկերացում կազմելու համար: Բայց այս պահին շատ կարևոր է այդ հին ու նոր նեղսրտումները, տարաձայնությունները կամ դժգոհությունները մի կողմ դնել, դա հետո էլ կարելի է քննարկել ու ինքնակարգավորել: Միջանձնային, միջկուսակցական հարաբերությունները, «նեղացածությունը», «խռովածությունը» շատ փոքր, շատ չնչին հարցեր են՝ համեմատած այն բանի հետ, ինչի համար «հավաքվել» ենք:

Երկրի, ժողովրդի, սերունդների ճակատագրի հարցն է դրված: Հայաստանի՝ հայկական լինելու, ժողովրդի ազգային ինքնության պահպանման հարցն է դրված: Հարկավոր է կենտրոնանալ գլխավոր այդ հարցերի վրա և թույլ չտալ, որ նեղ՝ վերը նշված փոքր հանգամանքները ոտք գցեն ու խանգարեն հասնել հիմնական խնդրի լուծմանը:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular