ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպիսի կանանց հետ են ամուսնանում տղամարդիկ. իդեալական կնոջ 6 հատկանիշ

ՖՈՏՈ

1. Երջանիկ
Նույնիսկ եթե նա միայնակ է, և կյանքը մատուցում է ոչ ամենահաճելի անակնկալները, նա կարողանում է չընկճվել, չզայրանալ ճակատագրի վրա և չքննադատել եղանակը, քաղաքական գործիչներին, փոխարժեքի տատանումները: Ինչ-որ կախարդական ձևով նրան միշտ հաջողվում է պահպանել հավասարակշռությունը, թեթևությունն ու հանգստությունը: Ընդ որում՝ նրա երջանկությունը ոչ թե ցուցադրական լավատեսություն է, այլ հանգստություն, վարակիչ վստահություն այն բանում, որ ամեն ինչ լավ է լինելու: Երջանիկ լինելու ունակությունն իսկական տաղանդ է, որը ոչ բոլորին է հատուկ, սակայն տղամարդկանց մագնիսի պես ձգում է:

2. Ինքն իրեն գնահատող
Ձուլվելով սիրելիին, հրաժարվելով նախկին հետաքրքրություններից, ընկերուհիների հետ շփումից և հոբբիներից՝ կանայք դանդաղ, սակայն վստահորեն հարաբերությունները տանում են փակուղի: Սկզբում նման ինքնանվիրումը, այո, շոյում է տղամարդկանց ինքնասիրությունը, սակայն արագ վերածվում է հոգնածության և գրգռվածության: Կին ընտրելով՝ տղամարդն ավելի շուտ կների նրա խոհարարական տաղանդի, քան սեփական հետաքրքրությունների և նպատակների բացակայությունը:

3. Տղամարդուն հարգող
Հրապարակավ նրան չի քննադատում, թիկունքից կեղտ չի լցնում, մորը և ընկերուհիներին չի բողոքում նրա ոչ բարձր եկամտից, շարժուձևի բացակայությունից, գուլպաներն ամենուր ցրելու սովորությունից և այլն: Չար հեգնանքը, կծու քննադատությունը և բամբասանքը հարգանքի հետ շատ քիչ ընդհանրություն ունեն: Այնպես որ, եթե նշվածներից որևիցե մեկը հատուկ է ձեզ, ինքներդ ձեզ հարց տվե՛ք. եթե ձեր ընտրյալն իրոք արժանի է միայն նման արհամարհական վերաբերմունքի, իսկապե՞ս ցանկանում եք դառնալ նրա կինը:

4. Ոգեշնչող
Զարմանալի պարադոքս. պատմելով որակների մասին, որոնք տղամարդիկ ցանկանում են տեսնել իրենց ընտրյալների մեջ, վերջերս ԱՄՆ-ում անցկացված հարցման մասնակիցները միաձայն «սև ցուցակ» են ուղարկել կնոջ՝ տղամարդուն փոխելու կամ դաստիարակելու ձգտումը, սակայն նույնպես միաձայն էլ հայտարարել են, որ իդեալական կինն այն կինն է, ով կարողանում է ոգեշնչել տղամարդուն և ստիպել նրան դառնալ ավելի լավը: Ըստ ամենայնի՝ առանցքային դերակատարություն են ունեցել «ոգեշնչել» և «դաստիարակել» բառերը:

5. Իմաստուն
Խելացի կինը տղամարդու հետ վեճի ժամանակ կխեղդի նրան փաստարկներով, որպեսզի ապացուցի իր ճշմարտացիությունը և ցուցադրի ինտելեկտուալ գերազանցությունը: Իմաստուն կինը կկարողանա նրբորեն խուսափել վեճից՝ կախարդական ձևով տղամարդուն ստիպելով հավատալ, որ իր առաջարկած գաղափարն իրականում պատկանում է նրան: Առաջին կնոջ հետ տղամարդն իրեն թույլ և հիմար կզգա: Երկրորդի հետ՝ հնարամիտ, խելացի և սարեր շրջելու ունակ: Թե ում նա կընտրի որպես կին, պատասխանն ակնհայտ է:

6. Նվիրված
Երբ խոսքը ոչ թե երկու ամիս տևող սիրավեպի, այլ ընտանիք կազմելու մասին է, հավատարմությունը և իսկական ընկեր լինելու ունակությունն ավելի կարևոր են դառնում, քան մոդելի արտաքինը և տնտեսություն վարելու կարողությունը: Ամուսնությունն ամենօրյա և հաճախ դժվար աշխատանք է, որում, բացի ռոմանտիկայից, գոյություն ունի նաև կենցաղ, որը պահանջում է համբերատարություն, վստահություն և ներելու ունակություն: Կարողանալով տղամարդու համար դառնալ ոչ միայն սիրուհի, այլև լավագույն ընկեր՝ կանայք կարող են վստահ լինել, որ այդ ընկերությունը կկարողանա պահպանել նրանց ամուսնությունն այն, ցավոք, անխուսափելի պահերին, երբ միմյանց նկատմամբ ձեր կիրքը կսկսի մարել, իսկ ի հայտ եկող դժվարությունները՝ փորձարկել ձեր միության ամրությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular