Վրաստանը փակել է Հայաստանի հետ սահմանի անցակետերից մեկը տանող ճանապարհը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎրաստանը ժամանակավորապես փակել է Հայաստանի հետ սահմանի անցակետերից մեկը տանող ճանապարհը:
Փակելու պատճառն անբարենպաստ եղանակային պայմաններն են։
Ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով սահմանափակումը գործում է Կոդա-Պարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ազգային մայրուղու 94-րդ կիլոմետրից մինչև 110-րդ կիլոմետրը (Պարավանի լեռնանցք) հատվածում։
Նինոծմինդա և Բավրա անցակետերի միջև երթևեկությունը փակ է։