Չեմ ցանկանում բանավեճի մեջ մտնել Թրամփի հետ․ ես շարունակելու եմ խոսել պատերազմի դեմ․ Հռոմի պապ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉեմ ցանկանում բանավեճի մեջ մտնել Թրամփի հետ։ Չեմ կարծում, որ Ավետարանի ուղերձը նախատեսված է չարաշահելու համար, ինչպես որոշ մարդիկ են անում։ Այս մասին ասել է Հռոմի Լեւոն XIV պապ
«Ես շարունակելու եմ խոսել պատերազմի դեմ՝ ձգտելով խթանել խաղաղությունը, երկխոսությունը»-նշել է Հռոմի պապը։
Հավելենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խիստ քննադատություններ է հնչեցրել Հռոմի Լևոն XIV պապի հասցեին իր քաղաքականությունը չսատարելու համար՝ նրան անվանելով «թույլ» հանցագործությունների հարցում:
«Հռոմի պապը թույլ է հանցագործությունների հարցում և սարսափելի՝ արտաքին քաղաքականության հարցում…. Ես չեմ ուզում այնպիսի Հռոմի պապ, որը կարծում է, որ Իրանի համար նորմալ է միջուկային զենք ունենալը: Ես չեմ ուզում այնպիսի Հռոմի պապ, որը սարսափելի է համարում այն, որ Ամերիկան հարձակվեց Վենեսուելայի վրա՝ մի երկրի, որը մեծ քանակությամբ թմրանյութեր էր ուղարկում Միացյալ Նահանգներ և, ավելի վատ, դատարկում էր իր բանտերը՝ մեր երկիր ուղարկելով, այդ թվում, մարդասպանների և թմրավաճառների: Եվ ես չեմ ուզում այնպիսի Հռոմի պապ, որը քննադատում է Միացյալ Նահանգների նախագահին, որովհետև ես անում եմ հենց այն, ինչը ջախջախիչ հաղթանակով ընտրվել եմ անելու՝ հասնել հանցավորության ռեկորդային ցածր ցուցանիշների և ստեղծել պատմության մեջ լավագույն ֆոնդային բորսան», – գրել է նա:Թրամփը հավելել է, որ Հռոմի պապը պետք է «շնորհակալ լինի», քանի որ եկեղեցին նրան նշանակել է «միայն այն բանի համար, որ նա ամերիկացի է»։ Նրա պնդմամբ՝ եթե ինքը չլիներ Սպիտակ տանը, ապա Լևոն XIV-ը «չէր լինի Վատիկանում»։«Նա պետք է կենտրոնանա լավ Հռոմի պապ, ոչ թե քաղաքական գործիչ լինելու վրա», – նշել է Թրամփը։