Ռուսաստանը պատրաստ է գազ մատակարարել Եվրոպային, եթե վաճառքից հետո որոշակի ծավալներ մնան այլընտրանքային շուկաների համար․ Պեսկով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսաստանը պատրաստ է գազ մատակարարել Եվրոպային, եթե վաճառքից հետո որոշակի ծավալներ մնան այլընտրանքային շուկաների համար, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը։
«ՌԴ-ն այլընտրանքային շուկաներից գազ գնելու բազմաթիվ հայտեր է ստանում, սակայն այդ շուկաները «շատ շատակեր են»: Նաև վերջին շրջանում ռուսական գազի մատակարարումների ծավալն աճել է»,-հայտնել է նա։
Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվային կարող է ավելի ձեռնտու լինել դադարեցնել մատակարարումները եվրոպական շուկա արդեն հիմա, մինչև Եվրամիության սահմանափակումների ուժի մեջ մտնելը, դուրս գալ նոր շուկաներ և ամրապնդվել այնտեղ: