Իսրայելի պաշտպանության բանակն անցնում է մարտական բարձր պատրաստության վիճակի․ շտաբի պետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-Իրան բանակցությունների ձախողումից հետո Իսրայելի պաշտպանության բանակն անցնում է մարտական բարձր պատրաստության վիճակի, հայտնել է բանակի շտաբի պետը։
«Հրամայվել է պատրաստվել մոտ ժամանակներս զինված հակամարտության վերսկսման հնարավորությանը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ խոսելով Իսլամաբադում տեղի ունեցած բանակցությունների մասին հայտնել էր։
«Մենք մի շարք էական քննարկումներ ունեցանք իրանցիների հետ։ Սա լավ լուրն է։ Վատ լուրն այն է, որ մենք համաձայնության չհասանք, և կարծում եմ, որ դա վատ լուր է Իրանի համար շատ ավելի, քան Միացյալ Նահանգների։
Մենք վերադառնում ենք Միացյալ Նահանգներ առանց համաձայնագրի։ Մենք շատ հստակ ուրվագծեցինք մեր կարմիր գծերը՝ ինչի շուրջ էինք պատրաստ համաձայնության գալ նրանց հետ, և ինչի շուրջ՝ ոչ։ Եվ մենք դա հնարավորինս հստակեցրինք, բայց նրանք որոշեցին չընդունել մեր պայմանները»,-նշել է նա։