Ուիթքոֆը և Քուշները դեռևս գտնվում են Իսլամաբադում՝ բանակցությունները շարունակելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Ուիթքոֆը և Թրամփի փեսա Քուշները դեռևս գտնվում են Իսլամաբադում՝ «բանակցությունները շարունակելու համար», այս մասին հաղորդում է «Ալ Արաբիան»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 21 ժամից ավելի տևած բանակցություններից հետո ԱՄՆ-ն և Իրանը չէին կարողացել համաձայնության գալ։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել էր, որ մի շարք էական քննարկումներ ունեցել են կողմերը, սակայն բանակցությունների արդյունքում համաձայնության չեն հասել։