Սուրբ Աննա եկեղեցու մոտ լուռ ակցիա է՝ ի պաշտպանություն 18-ամյա Դավիթ Մինասյանի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍուրբ Աննա եկեղեցու մոտ լուռ ակցիա է՝ ի պաշտպանություն 18-ամյա Դավիթ Մինասյանի:
«ՀՀ քաղաքացին անպաշտպան է», «Ազատություն Դավիթ Մինասյանին», «Թու՛յլ տվեք հանգիստ աղոթել եկեղեցում», «Երբ ոտնահարում ես հավատքը, հարգանք մի՛ ակնկալիր»․ ակցիային մասնակից դպրոցականներն այսպիսի գրությամբ պաստառներով են, սև ժապավենով կապկպված ձեռքերով։
Հիշեցնենք, որ 2 շաբաթ առաջ Դավիթն ընտանիքի հետ այս եկեղեցի էր եկել Ծաղկազարդի պատարագին մասնակցելու, արդյունքում եկեղեցում Փաշինյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո 18-ամյա դպրոցականի կալանավորել էին։