ԱՄՆ-ն իր պահուստից 8,5 մլն բարել նավթ կփոխանցի չորս ընկերությունների
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱՄՆ էներգետիկայի նախարարությունը ռազմավարական պահուստից շուրջ 8,5 մլն բարել նավթ կփոխանցի չորս ընկերությունների։ Այս մասին նշված է գերատեսչության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Տեխաս նահանգի Ֆրիփորթ քաղաքում գտնվող «Bryan Mound» պահոցն էներգակիները կփոխանցի «Gunvor USA», «Macquarie Commodities Trading US», «Phillips 66» և «Trafigura Trading LLC» ընկերություններին (փոխանակման սկզբունքով)։ Ըստ ընթացակարգի՝ ընկերությունները պահուստային նավթը ստանում են որպես կրեդիտ և պարտավորվում են մինչև 2027 թվականը վերադարձնել նույն ծավալները՝ հավելյալ քանակով։
ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը մարտին հայտարարել էր, որ Վաշինգտոնի վարչակազմը 120 օրվա ընթացքում ռազմավարական պահուստից ընդհանուր առմամբ բաց կթողնի 172 մլն բարել նավթ։ Գերատեսչությունը կանխատեսում է, որ հաջորդ տարվա ընթացքում պահուստը կհամալրվի «շուրջ 200 մլն բարելով»։ Նշված պահուստում այս պահին առկա է մոտ 413 մլն բարել։ Դրա թույլատրելի առավելագույն տարողունակությունն այս պահին կազմում է 714 միլիոն բարել։
Մարտին Միջազգային էներգետիկ գործակալության անդամ երկրները պայմանավորվել են 400 միլիոն բարել նավթ հատկացնել իրենց արտակարգ պահուստներից՝ շուկայում իրավիճակը կայունացնելու նպատակով։ Այս որոշումը պայմանավորված է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի իրականացրած ռազմական գործողությամբ։