ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առաջարկվում է ներդնել բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման գործուն մեխանիզմ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 2024 թվականի ապրիլի 4-ի N 479-Ն որոշման մեջ։ 2025 թվականի նոյեմբերի 29-ին ուժի մեջ է մտել «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքը, որը սահմանել է լիազորող նորմեր կառավարության որոշումներ ընդունելու համար: Այդ լիազորող նորմերից մեկը՝ նշված օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասն, ուղղակի ամրագրում է, որ բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման և համապատասխան մարմիններ պաշտպանության կամ աջակցության տրամադրման նպատակով նրա ուղղորդման կարգը, բռնության ենթարկված երեխային տրամադրվող աջակցության ձևերը և աջակցության տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը:

Դեպքի և բռնության ենթարկված անձի հայտնաբերումը և նրա մասին միջգերատեսչական տեղեկությունների փոխանակումն ապահովում է ուղղորդման գործընթացը: Մասնագետների միջամտության համար տեղեկատվության աղբյուր կարող են լինել երեխան, նրա ծնողները (ծնողներից մեկը) կամ օրինական ներկայացուցիչը, մասնագետը (դաստիարակ, ուսուցիչ, համայնքային և տարածքային մարմնի պատասխանատու, քաղաքացի), իսկ միջամտության առիթ կարող են լինել բուժզննման արդյունքները կամ որևէ այլ լրացուցիչ տեղեկություն:

Երեխաների կարիքների ընկալումը՝ նույնականացումը, գնահատումը և ուղղորդումը բազմամասնագիտական աշխատանք է, որը պահանջում է տարբեր մարմինների և ծառայությունների ջանքերի միավորում: Այս համատեղ աշխատանքը պետք է հիմնված լինի միասնական նպատակների և մոտեցումների վրա: Այդ նպատակով մի շարք երկրներում կիրառվում են երեխաների գործի վարման, ներառյալ հարցաքննության միասնական ուղեցույցներ, իսկ քննչական մարմինները կիրառում են այդ ուղեցույցների վրա հիմնված, իրենց ներքին կանոնակարգով սահմանված, երեխաների կարիքների գնահատման ընթացակարգ: Ընթացակարգի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ քննչական մարմնի կողմից երեխայի նախնական կարիքների գնահատումը թույլ կտա վեր հանել առավել հրատապ խնդիրները և դրանց համապատասխան ուղղորդումներ կատարել:

Նախագծով առաջարկվում է ներդնել բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման գործուն մեխանիզմ, ինչը կապահովի համապատասխան մարմիններ պաշտպանության կամ աջակցության տրամադրման նպատակով նրա ուղղորդման կարգի արդյունավետ իրականացումը, սահմանել բռնության ենթարկված երեխային տրամադրվող աջակցության ձևերը և դրանց տրամադրման առանձնահատկությունները՝ հիմք ընդունելով «Սոցիալական աջակցության մասին» նոր օրենքը, և հստակեցնել որոշման մեջ կիրառվող որոշ եզրույթներ և իրավական տեխնիկայի համատեքստում՝ համահնչությունն այլ իրավական ակտերի հետ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular