ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Կոսկենկորվա օղի

ՖՈՏՈ

Միգուցե և ռուսներն են օղին հորինել, բայց թերևս ֆիններն են այդ ըմպելիքի արտադրության մեջ հասել ամենամեծ հաջողությունների։ Դա հաստատում է Koskenkorva (կարդացվում է Կոսկենկորվա) ֆիննական օղին՝ պերֆեկցիոնիստական ալկոհոլային խմիչքը։ Դասական Koskinkorva օղին բաղկացած է ընդամենը երկու բաղադրիչից՝ սառցադաշտային ջրից և ավելի քան 200 անգամ թորած ալկոհոլից։ Այս պահին սա օղու արտադրության ամենաառաջադեմ տեխնոլոգիան է։ Այդ ըմպելիքն այսօր ժամանակակից Ֆինլանդիայի խորհրդանիշներից է, ֆինների խիզախության և աշխատասիրության խորհրդանիշը։

Ֆինները դարեր շարունակ ալկոհոլային խմիչքներ են պատրաստել: Ալկոհոլային ավանդույթները հատկապես զարգացած են երկրի արևմտյան ափին և հարավում՝ Օստրոբոտնիայի պատմական շրջանում։ Ի դեպ, այդ ֆիննական օղին իր անունը ստացել է ի պատիվ Օստրոբոտնիայի համանուն գյուղի՝ Կոսկենկորվայի: Այնտեղ է գտնվում նաև օղու արտադրությունը՝ Rajamaki գործարանը։ Գործարանի շրջակայքում գտնվող գրեթե մեկուկես հազար հեկտարը դարձել է պահպանվող տարածք, որտեղ բնությունը պահպանվում է իր սկզբնական տեսքով։ Արդեն առաջին 10 տարիներին Կոսկենկորվան դարձել է Սուոմիի տարածաշրջանի ամենահայտնի ալկոհոլային խմիչքը:

Գործարանը սկսել է օղի արտադրել 1953 թվականին և հենց սկզբից հիմնվել է ամենաբարձր որակի բնական հումքի վրա։ Արտադրողը սկզբում ստեղծել է խմիչք, որը կարելի է խմել անգամ տաք, նաև սառեցված, ինչպես նաև կոկտեյլների կազմում: Այսօր արտադրողը նշում է, որ մեկ լիտր ըմպելիք արտադրելու համար անհրաժեշտ է մոտավորապես 36500 հատիկ Բոտնիա տեսակի գարի: Մի քանի խոսք այդ գարու մասին: Ֆինները հպարտ են, որ գարու այդ տեսակը միացել է Շպիցբերգեն կղզում գտնվող համաշխարհային սերմերի պահոցում: Այդ ստորգետնյա պահեստարանը, որը գտնվում է Հյուսիսային բևեռից 1300 կմ հեռավորության վրա, ժամանակակից Նոյան տապանն է։ Նրա հիմնական նպատակն է պահպանել ամենակարևոր սերմերի տեսակները համաշխարհային աղետի դեպքում։ Այսպիսով, աղետի դեպքում Կոսկենկորվա  օղու գաղտնիքը չի կորչի։

Ներկայումս այդ օղու մի քանի տեսակներ են արտադրվում։ Ի հավելումն դասական 40 %-ոց օղու, շարքը ներառում է մի շարք բուրավետ օղիներ 38% ալկոհոլի պարունակությամբ: Օղին արտադրվում է հապալասի, կանաչ խնձորի, լինգոնի, վայրի հատապտուղների և վանիլի բույրերով։ Դասական օղին ունի մեղմ համ և հեշտ է խմել ցանկացած ձևով:

Բազմաթիվ միջազգային մրցանակներով պարգևատրված Koskenkorva օղին այնուամենայնիվ դեռևս բավականին ավելի քիչ է հայտնի, քան  ավանդաբար ավելի հայտնի Finlandia օղին:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular