ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ-ղազախա-ադրբեջանական դավադրություն ռուսական շահերի դեմ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեկ պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ղազախստանի ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը։ Պատվիրակության կազմում է նաև Ղազախստանի տրանսպորտի նախարար Նուրլան Սաուրանբաևը։ Այսօր ԱԳՆ-ում տեղի կունենա ԱԳ նախարարների առանձնազրույց, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպում։

Ղազախական պատվիրակությունը երեկ եղել է Ադրբեջանում, հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, քննարկել տարածաշրջանային տրանսպորտային նախագծերի, այդ թվում՝ «Թրամփի ուղու» իրագործման, ինչպես նաև «երրորդ երկրներում համատեղ ադրբեջանա-ղազախական ներդրումների հնարավորության» հեռանկարները։

«Ղազախստանի ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևի և տրանսպորտի նախարար Նուրլան Սաուրանբաևի հետ նախագահ Ալիևի հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են այն դերակատարությունը, որ ունեն Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաև Հայաստանի տարածքով անցնող TRIPP նախագիծը տարածաշրջանային համագործակցության և տրանսպորտային կապերի տեսանկյունից», – նշված է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

«Թրամփի ուղին» ահռելի նշանակություն ունի Ղազախստանի համար, քանի որ Ադրբեջանի տարածքով հնարավորություն է տալիս ապրանքներ տարանցել։ Բայց նաև ղազախական պատվիրակության այցը ունի մեկ այլ ուշագրավ դրվագ․ ընդամենը օրեր առաջ Ղազախստանը հայտարարեց, որ որևէ բանակցություն չի վարում Հայաստանի և Ռուսաստանի հետ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիան գնելու առումով։ Փաշինյանը դեռ շաբաթներ առաջ էր նշել, որ իր համար տեսականորեն ընդունելի է, եթե կոնցեսիայի գնումը իրականացնի Ղազախստանը, սակայն Ռուսաստանի կոշտ արձագանքից հետո Ղազախստանն էլ հրաժարվել է։

Թեպետ, ըստ մեր աղբյուրների, նման բանակցություններ ղազախական կողմի հետ շարունակվել են։ Թե իրականում ինչ է քննարկելու ղազախական պատվիրակությունը Հայաստանում, հայտնի չէ, բայց այն, որ պատվիրակության կազմում նաև տրանսպորտի նախարարն է, չափազանց ուշագրավ եզրակացությունների տեղիք է տալիս։

Իրինա Մուրադյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular