Դերասանուհի Մերաբովան քննադատել է Հայաստանի վարչապետի քաղաքականությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵրգչուհի, կոմպոզիտոր և հեռուստահաղորդավարուհի Մարիամ Մերաբովան քննադատել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայիս քաղաքականությունը, գրում է radiokp.ru–ն։
Հրապարակախոս Միխայիլ Շախնազարովի հետ հարցազրույցում արտիստուհին հիշեցրել է, որ Փաշինյանը նախկինում եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղարը, ով, ըստ Մերաբովայի, ատում էր Ղարաբաղը։ Դերասանուհու խոսքով, հենց այդ պատճառով էլ դադարել է գոյություն ունենալ Արցախի Հանրապետությունը։ Նա նաև նշել է, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ բացահայտ զրպարտչական արշավ է իրականացվում։
«Ես չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր համաձայն են այս ամենի հետ։ Ի՞նչ է, դուք այնտեղ չե՞ք ապրել։ Չե՞ք տեսել, որ նա միակն էր, ով վերականգնեց էլեկտրաէներգիայի մատակարարումը և կառուցեց ճանապարհներ։ Նա իսկապես մարդկանց հնարավորություն տվեց աշխատելու այն դժոխքից հետո, որով Հայաստանն ապրեց այն ժամանակ։ Սա պարզապես ամոթ է։ Ես հարց ունեմ մարդկանց համար. չե՞ք հաշվել, թե քանի մարդ է դավաճանվել։ Պարզապես դավաճանվել իմանալով ի սկզբանե, թե ինչ է լինելու։ Այո՛, արդեն ստորագրելով պայմանագրերը, արդեն գիտակցելով, որ դուք նրանց ոչ մի օգնություն, զենք կամ որևէ բան չեք ուղարկի», - ասել է դերասանուհին։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am