ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտառոց դեպք՝ Հրազդանի թիվ 14 հիմնական դպրոցում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 2-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։  ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան քաղաքի թիվ 14 հիմնական դպրոցում Կոտայքի մարզի բնակիչ 11-ամյա Լ․ Ա․-ի մայրը՝ Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Վարսենիկ Վ․-ն, իր որդու հետ վիճաբանելու կապակցությամբ ապտակել է նույն դպրոցի աշակերտ 12-ամյա Ա․ Մ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Հրազդանի բաժնում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Հրազդանի թիվ 14 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի 5-րդ դասարանի աշակերտ Լ․Ա․-ն պարբերաբար դպրոցում ծաղրել է իր համադասարանցի 11-ամյա Ա․ Մ․-ին, ինչի կապակցությամբ վերջինի եղբայրը, ով սովորում է նույն դպրոցի 7-րդ դասարանում, ապրիլի 1-ին մոտեցել է Լ․Ա․-ին և պահանջել, որ այլևս չծաղրի ու չանհանգստացնի իր եղբորը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հիշյալ հանգամանքի վերաբերյալ Լ․Ա․-ն տեղեկացրել է իր մայրիկին՝ Վարսենիկ Վ․-ին, ով ապրիլի 2-ին, ժամը 13։15-ի սահմաններում այցելել է վերոհիշյալ դպրոց և մեկ անգամ ապտակել, վիրավորել է Ա․ Մ․-ին՝ համադասարանցիների ներկայությամբ ու հեռացել, ինչից հետո Ա․ Մ․-ի հայրը՝ Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Դավիթ Մ․-ն, զանգահարել է, Լ․Ա․-ի հայրիկին՝ Կոտայքի մարզի բնակիչ 51-ամյա Մհեր Ա․-ին և հանդիպում պահանջել, որպեսզի պարզաբանեն կատարվածը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ձեռնարկված միջոցառումների արդյունքում Մհեր Ա․-ն իր որդու ու Դավիթ Մ․-ն իր որդու հետ ներկայացվել են ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղ վերջիններս հայտնել են կատարվածը, սակայն հրաժարվել են հաղորդում ներկայացնելուց։

Դեպքի փաստով ոստիկանության Հրազդանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular