ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կադաստրի կոմիտեն առաջարկում է փոփոխություններ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման գործընթացում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կադաստրի կոմիտեն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 2012 թվականի փետրվարի 9-ի N 165-Ն որոշման մեջ։ Նախագծով կարգավորման առարկա են գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման դիմումների և փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով ներկայացման հետ կապված հարաբերությունները, որոնք կարգավորվում են կառավարության 2012 թվականի փետրվարի 9-ի N 165-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածով սահմանված կարգով։ Նախագծով առաջարկվում է նշված կարգում կատարել մի շարք լրացումներ և փոփոխություններ՝ էլեկտրոնային եղանակով դիմումների և փաստաթղթերի ներկայացման ընթացակարգերը հստակեցնելու և կատարելագործելու, ինչպես նաև դրանց կիրառման ընթացքում ի հայտ եկած իրավական և գործնական խնդիրները կարգավորելու նպատակով։

Մասնավորապես, նախագծով հստակեցվում է, որ էլեկտրոնային եղանակով դիմումների ներկայացումն իրականացվում է դիմումատուի համաձայնությամբ։ Միաժամանակ վերանայվում և առավել հստակ կարգավորվում է իրավաբանական անձանց անունից դիմումների ներկայացման կարգը՝ սահմանելով համապատասխան լիազորություններով օժտված ֆիզիկական անձանց միջոցով հանդես գալու, ինչպես նաև լիազորագրերի ներկայացման և էլեկտրոնային թվային ստորագրությամբ հավաստման պահանջները։

Նախագծով առանձին կարգավորում է սահմանվում նաև այն դեպքերի համար, երբ պետական գրանցման ենթակա իրավունքները ծագում են բանկերի կամ հիփոթեքային վարկ տրամադրելու իրավասություն ունեցող վարկային կազմակերպությունների մասնակցությամբ կնքված խառը պայմանագրերից։ Այդ դեպքերում նախատեսվում է, որ համապատասխան դիմումները և կից փաստաթղթերը ներկայացնում են բացառապես համապատասխան բանկը կամ վարկային կազմակերպությունը, ինչը միտված է գործընթացի պատշաճ կազմակերպման և իրավական որոշակիության ապահովմանը։

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է հստակեցնել գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման դիմումների ու փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով ներկայացման ընթացակարգերը, ապահովել իրավաբանական անձանց, ինչպես նաև բանկերի և հիփոթեքային վարկ տրամադրելու իրավասություն ունեցող վարկային կազմակերպությունների մասնակցությամբ ծագող հարաբերությունների շրջանակում կարգավորումների միատեսակ կիրառությունը, բարձրացնել ներկայացվող փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների ստուգման արդյունավետությունը, ինչպես նաև նվազեցնել գործնական կիրառման ընթացքում առաջացող իրավական և տեխնիկական բնույթի խնդիրները։ Արդյունքում կբարձրանա պետական գրանցման էլեկտրոնային ծառայությունների մատուցման արդյունավետությունը, կապահովվի գործընթացի առավել հստակ, կանխատեսելի և պատշաճ կազմակերպված իրականացումը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular