ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե այդքան վստահ են, ինչո՞ւ են այդքան... վախեցած. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևի կռահեցիք, որ վերնագրում նշվածը վերաբերում է Նիկոլ Փաշինյանին ու նրա գլխավորած ՔՊ-ին: Նրանք առիթ-անառիթ կոկորդ են պատռում, թե՝ «65 տոկոս ձայն ունենք», «սահմանադրական մեծամասնություն ենք ստանալու», «ընդդիմությունը պարտվելու է» և այլն...

Դե, հասկանալի է, որ այդ ամենն առաջին հերթին ուղղված է իրենց՝ արդեն իսկ բավականին կասկածներ ունեցող «շարքերին», ինչպես նաև դեռևս «նիկոլական» մնացած փոքրաթիվ զանգվածին: Բայց այստեղ մի քանի հարց է առաջ գալիս: Լավ, եթե այդքան վստահ եք, էլ ինչո՞ւ եք օրնիբուն դրա մասին գոռգոռում: Իր ուժերի վրա վստահը րոպեն մեկ դրա մասին բարձրաձայնելու անհրաժեշտություն չունի: Հա, ու երբ վայրկյանը մեկ սկսում եք դրա մասին գոռալ, հիշեցնում եք անտառով անցնող Քաջ Նազարին, որն ինչքան խորանում էր անտառի մեջ, այնքան ձայնն ավելի էր գլուխը գցում...

Իսկապես, եթե այդքան վստահ են, ինչո՞ւ են այդքան... անվստահ:

Ահավասիկ, թարմ օրինակ է «Ընտրական օրենսգրքում» նախօրեին ափալ-թափալ արված փոփոխությունը: Փաստորեն Սամվել Կարապետյանի նույնիսկ անունից են վախենում (դե, նաև նկարներից), որ փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնելուց մի քանի օր առաջ, իսկ ընտրություններից երկու ամիս առաջ բռնում և «Ընտրական օրենսգրքում» կամայական փոփոխություն են անում: Ըստ որում, բավականին զավեշտալի հիմնավորմամբ, թե՝ պիտի դեռ 24 թվականին արած լինեինք այդ փոփոխությունը, բայց վրիպակ է եղել, նախագահն ուրիշ տարբերակ է ստորագրել:

Չէ, երդվում ենք՝ սա սարկազմ չէ: Ասվածի մեջ ոչ մի ստեղծագործական կամ գեղարվեստական տարր չկա: Իրականում դա ՔՊ-ի ու Փաշինյանի բերած «հիմնավորումն» է: Քաղաքական առումով՝ ինքնասպանիչ հիմնավորում: Համա թե կառավարման մակարդակ է Փաշինյանի մոտ: Չէ, դուք պատկերացնո՞ւմ եք, օրենք են ընդունում, նախագահն ստորագրում է, բայց հետո պարզվում է, որ արդեն օրինական ուժ և փաստաթղթի կարգավիճակ ստացած տեքստում վրիպում կամ էական բացթողում կա: Սա, կոչենք իրերն իրենց անունով, վերին աստիճանի անլրջության դրսևորում է:

Լսեք, մի հատ լավ նայեք, էլ ի՞նչ օրենքներ եք ընդունել ու ստորագրել տվել 2018 թվականից հետո, բոլորը ճի՞շտ են գրված, առանց բացթողումների՞:

Ինչ վերաբերում է նախօրեին «Ընտրական օրենսգրքում» կատարված կամայական միջամտությանը, ապա դա կրկնակի խայտառակություն է: Նախ՝ ինքնին խայտառակություն է, որ նման կարևոր փաստաթղթում փոփոխություն կատարվում է հապճեպորեն, առանց քաղաքական կոնսենսուսի, միակողմանիորեն, իշխող հակաժողովրդավարական ռեժիմի քմահաճույքով: Կրկնակի խայտառակություն է, որ փոփոխությունը կատարվում է քվեարկության օրվանից ընդամենը երկու ամիս առաջ:

Ընտրական գորընթացների ընդունված տրամաբանությունն այն է, որ ընտրություններից մեկ տարի, կես տարի առաջ չի կարելի ընտրության կանոնները փոփոխել: Դա արդար, ժողովրդավարական և մրցակցային ընտրության սկզբունքներից մեկն է: Իսկ Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն տրորտակ են տալիս այդ սկզբունքները: Կամ, ինչպես «փայլուն» գրագիտություն ցուցադրող նույն Փաշինյանը կասեր, «առ են համարում»: Դե, ինչպես միշտ:

Լավ, նորից հարցնենք՝ ինչո՞ւ են իրենց իսկ խոսքով՝ «65 տոկոսանոց» Փաշինյանն ու ՔՊ-ն այդպես ձեռուոտ ընկել: Ինչո՞ւ են նման կոպիտ խախտումների դիմում: Դա, անշուշտ, պատահական չէ: Նման վարքը խոսում է այն մասին, որ, պատկերավոր ասած, «ՔՊ-ի փոխանը մուկ է ընկել»: Եթե ավելի պարզ՝ վախեցած են: Սաստիկ վախեցած են: Վախեցած են՝ իշխանությունը կորցնելու անխուսափելի ու արդեն նշմարվող հեռանկարով: Իսկ վախը, ինչպես նշում են հոգեբանները, սարսափելի բան է:

Փաշինյանական վախերի արտահայտություններից մեկն էլ «արագի մեջ» ինչ-ինչ կասկածելի «սոցհարցումներ» մոգոնելն ու իրենց մասով առասպելական վարկանիշներ հրապարակելն է: Նույն վախին գումարված հիստերիկայի դրսևորում են նաև հիմնական ընդդիմադիրների հասցեին արվող փաշինյանական շրիշակից ցածր հայտարարությունները: Դա մի տեսակ արդեն սովորական է դարձել, քանի որ Փաշինյանը միշտ է այդպիսի բառամթերքով աչքի ընկել, բայց դա էլ է թուլության, վախի ու մանրության դրսևորում:

Նույն փաշինյանական սարսափների, իշխանությունը կորցնելու վախերի մասին է վկայում և այն, որ որոշ շրջանակներ, որոնք իբր պայքարում են Նիկոլ Փաշինյանի դեմ, սկսել են ակտիվացնել հիմնական ընդդիմության դեմ իրենց ելույթները: Հասկացել են, որ Փաշինյանի գործերը լավ չեն: Իսկ Մոսկվա գնալ-գալուց հետո ավելի են վատացել:

Ու այս ամենի հետ կապված՝ ինքնըստինքյան շատ պարզ ու համընկալելի հարց է ծագում. լավ, եթե դուք այդքան վստահ եք, որ 65 տոկոս ունեք (համեստություն են անում, չեն ասում, որ 165 տոկոս ունեն), եթե այդքան վստահ եք, որ մեծամասնություն եք կազմելու և այլն, ապա ինչո՞ւ եք այդպես դողէրոցքի մեջ ընկել ու «կողքից» օգնության դիմել:

Հա, ի դեպ, պատահական չէ, որ մի քպական պատգամավոր, այսպես ասենք՝ ևս մեկ «նիկոլփաշինյան», օրեր առաջ ասում էր, թե իրենք մեծամասնություն են ու կարող են օրենք ընդունել, որով կարգելեն, որ բոլորը, ում անունը Սամվել է, ընտրության իրավունք չունենան: Ինչպիսի նեղ, սլացքից զուրկ երևակայություն: Ինչո՞ւ միայն Սամվել: Արգելեք բոլոր Հայկերին, Արամներին, Արմեններին, Անահիտներին, Նարեներին, Գայանեներին, Հայկուհիներին, իսկ Արարատներին ու Մասիսներին միանգամից կալանավորեք: Չէ, սա արդեն նույնիսկ քաղաքական շեղվածություն չէ: Սա տակավին բնորոշման եզրույթ փնտրող երևույթ է: Գումարած՝ հստակ քպական մտածողությունը բնորոշող երևույթ, այն է՝ իրենք թքած ունեն օրենքի և օրինականության վրա, իրենց պետք լինի՝ ինչ աննորմալ օրենք ասես՝ կընդունեն: Իսկ ինչո՞ւ միանգամից «օրենք» չեք ընդունում, որ ով ՔՊ-ի աղետաբեր ռեժիմին դեմ է, ընտրելու իրավունք չունենա: Մեծամասնություն եք, չէ՞:

Հետաքրքիր է՝ Հայաստանի ներքին գործերի մեջ իրենց քիթը խոթած եվրոչինովնիկնե՞րն են նման խորհուրդներ տալիս Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին: Իսկ նրանց «բարձր հովանավորությամբ» էլ ի՞նչ հակաժողովրդավարական, ըստ էության՝ օրենքից և կանոններից դուրս քայլերի է դիմելու «աթոռները» կորցնելու վախից դողացող, դրանից հանրության նկատմամբ էլ ավելի ագրեսիվ տրամադրված իշխանությունը:

Իշխանություն, որ սարսափահար է լինում ընդդիմադիր ուժերից մեկի առաջնորդի անունից, իսկ մյուս ուժի առաջնորդի ազգանունը լսելիս էլ ջղաձգվում է: Արդեն ութ տարի: Իշխանություն, որը հայ ժողովրդին սպառնում է պատերազմով, թեպետ փորձում է «խաղաղություն» վաճառել: Երևույթը չէ, ընդամենը բառը...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular