ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մի ներողությունը չի փրկի Անդրանիկ Քոչարյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել Զինված ուժերում իր որդու ծառայության վերաբերյալ հայտարարությունների համար։ Նախօրեին հարցին, թե ինչու չի ծառայել իր որդին, Անդրանիկ Քոչարյանը պատասխանել էր լրագրողին․ «Իմ տղան շատ բարձրակարգ տղա է, դու նրա գիտելիքների չափ որ ունենաս, դու էլ չես ծառայի»։

Այս հայտարարությունից հետո խիստ քննադատություն հնչեց ոչ միայն հանրությունից, ընդդիմադիր գործիչներից, այլև Քոչարյանի թիմակիցներից։ ՔՊ ցուցակի երրորդ համար Անահիտ Ավանեսյանը սրտաճմլիկ մի գրառում էր արել, որից Քոչարյանը, հաստատ, ավելի շատ պիտի վախենար։ Ինքը՝ պատգամավորը, գրառում է արել, թե ավագ որդու ծառայության չանցնելու մասին հարցին իր պատասխանով նպատակ է ունեցել ընդգծել, թե Հայաստանի օրենսդրությամբ որքան են արժևորվում կրթությունը և գիտական գործունեությամբ զբաղվելը, որ անձանց, ովքեր ունեն պետությանն իրենց գիտական ներուժով ծառայելու պատրաստակամություն, տրված է նման հնարավորություն։

«Իմ երկու որդիներից ավագն անցել է անհրաժեշտ կրթական բոլոր աստիճանները և զբաղվում է գիտությամբ, իսկ կրտսեր որդիս ծառայել է ՀՀ զինված ուժերում և մասնակցել 44-օրյա պատերազմին։ Ցավում եմ, որ պատասխանս տարակարծությունների և շահարկումների տեղիք է տվել, ինչի համար ներողություն եմ խնդրում»,– գրել է նա։ Ըստ ամենայնի, այս ներողությունը չի փրկի Անդրանիկ Քոչարյանին։ ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վարչության առաջիկա նիստում հենց քննարկելու են նրա վարքը և հայտարարությունները։

«Քաղպայմանագրում» խիստ դժգոհություններ են հնչում, որ նույնանման արտահայտության համար խստորեն պատժեցին առողջապահության հարցերով հանձնաժողովի նախկին նախագահ Հռիփսիմե Հունանյանին՝ պարտադրելով նրան լքել ՔՊ ընտրական ցուցակը, և այժմ Անդրանիկ Քոչարյանին ներել չեն կարող։ Առավել ևս, որ ՔՊ վարչության կազմ անցած կանանց մեծ մասը անձնական լուրջ խնդիրներ ունի Անդրանիկ Քոչարյանի հետ, ցանկանում է ամեն գնով նրան հեռացնել ընտրական ցուցակից։ Հենց կանայք էլ նախաձեռնել են այս քննարկումը, և այսօր կամ վաղը «Քաղպայմանագիրը» պետք է որոշում կայացնի Անդրանիկ Քոչարյանի մասով՝ արդյոք ներում են վերջինիս, թե՞ պարտադրում հրաժարվել ընտրական ցուցակից։

Աննա Մարգարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular