Ագրեuիվ հարձակման մոտեցումը պարտnւթյուն կրեց. Զախարովան՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև hրադադարի մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱգրեսիվ, չհրահրված հարձակման մոտեցումը պարտություն կրեց: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ԱՄՆ-ի և Իրանի միջև կրակի դադարեցմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Բոլոր այն հայտարարությունները, որոնք արվել էին այն մասին, թե կարևորն ավելի ագրեսիվ լինելն է, կարևորն ավելի հարձակողական լինելն է, կարևորը սոցիալական ցանցերում ամեն ինչից շատ գրելն է, և հաղթանակն արդեն սարերի հետևում չէ. ահա այս դիրքորոշումը կրկին ջախջախիչ պարտություն կրեց: Ինչպես և, ըստ էության, այդպիսի միագիծ ագրեսիվ, չհրահրված հարձակման մոտեցումը»,- ասել է Զախարովան: