Ծանոթ ու միաժամանակ անհայտ… տետր
ՖՈՏՈԱյն թե ինչ է տետրակը ոչ մեկին բացատրելու կարիք չկա: Բոլորը դեռ մանկուց են ծանոթանում դրան: Հետաքրքիր է, իսկ ե՞րբ են հայտնվել առաջին տետրակները, ո՞վ է հորինել այն և ինչ տեսք են ունեցել: «Տետրակ» բառը հիմքը հունական «tetra»՝ չորս բառն է: Իսկ ինչու՞ չորս , ոչ թե հինգ կամ ութ: Այս բառի առաջացման մի քանի վարկած գոյություն ունի: Սկսենք նրանից, որ հենց «4» թիվն է Հին Հունաստանում, համարվել սուրբ թիվ: «Չորս» թիվը նշանակել է կատարելություն, ամբողջականություն, առատություն: Աշխարհը ունի չորս կողմ, կան տարվա չորս եղանակներ, քառակուսու չորս կողմերը ներդաշնակ համամասնությն են, չորսը Պյութագորացիների երդման թիվն է, երկիրը կազմված է չորս տարրերից՝ հող, ջուր, օդ և կրակ: Հին դարերում գրքերը ստեղծվել են փայտե կամ բարակ կավե սալերից: Դրանք շատ թանկ են եղել, ուստի դրանց օգտագործման հեշտության համար բաժանել են չորս մասի: Գրքի չորս մասերից յուրաքանչյուրը կոչվել է քառորդ: Այս մոտեցումը իսկապես հարմար է եղել, քանի որ անձնական օգտագործման գրքեր կարող էին ունենալ միայն շատ հարուստ մարդիկ: Բոլոր գրքերը պահվում էին քաղաքային և պետական գրադարաններում, և անհրաժեշտություն չկար ամբողջական գիրքը վերցնել կարդալու համար, կարելի էր հերթով վերցնել քառորդները: Կա ևս մեկ վարկած առ այն, որ հնագույն արտադրանքի «տետրակը» ավելի շատ կապ ունի բոլորիս ներկայումս ծանոթ տետրակի հետ: Նման տետրակ հայտնաբերվել է պեղումների ժամանակ, որի մեջ սովորողի կողմից խնամքով գրված է ուսանելի ասացվածք. «Եղիր ջանասեր տղա, որպեսզի չծեծվես»: Այդ հնագույն տետրակը եղել է իրար միացված չորս բարակ տախտակ, որոնք ծածկված են եղել մոմի բարակ շերտով: Նրա վրա գրել են սրված փայտի կտորով: Հավանաբար, այդպիսի հենց չորս փայտե տախտակից ստեղծված տետրակն է լավագույնը եղել իր քաշի և հաստության տեսակետից և քանի որ ունեցել է չորս տախտակ՝ կոչվել է տետրակ: Եվ տետրակ բառի ծագման վերջին տարբերակը: Մարդկությունը զարգացել է և պապիրուսն է փոխարինելու եկել կավե սալիկներին ու փայտե տախտակներին: Եկել է պապիրուսե փաթույթների ժամանակը: Պապիրուսը, ինչպես նախորդ գրելու նյութերը, էժան չի եղել, բացի դա այն ծալվելիս փշրվում և փչանում է: Եթե պապիրուսի վրա գրված գիտական աշխատությունը կամ պատմությունը երկար է, երկար է նաև պապիրուսը: Իսկ նման պապիրուսե «փաթույթում» պահանջվող հատվածի որոնումը մեղմ ասած անհարմար է: Որոշ ժամանակ անց հայտնվել է պապիրուսի փոխարինիչը՝ մագաղաթը: Փոքր Ասիա Ալեքսանդր Մակեդոնացու արշավից հետո, ավելի ճիշտ, Պերգամ քաղաք այցելելուց հետո, հույները սովորել են կենդանիների կաշվից մագաղաթ ստանալոււ տեխնոլոգիան: Պարսիկները առաջինն են, որ տիրապետել են մագաղաթ պատրաստելու տեխնոլոգիային: Մագաղաթի որակը պապիրուսից ավելի լավն է եղել: Մագաղաթը չի փշրվում պապիրուսի պես: Սկզբում տեքստեր գրելու համար հույները շարունակել են մագաղաթի ավելորդ հատվածները կտրելով փաթույթներ պատրաստել: Հետո նրանք նկատել են, որ չափազանց շատ թափոններ են առաջանում, իսկ պատրաստի մագաղաթի արժեքը ևս էժան չի եղել: Պետք էր խնայել: Այնուհետև մի պայծառ միտք է ծագել ինչոր մեկի գլխին՝ մագաղաթի թերթիկներ պատրաստել և ամրացնել դրանք: Պարզվել է, որ մեկ մագաղաթից կարելի է չորս լիրաժեք թերթիկ ստանալ և այս արտադրանքը անվանվել է «տետրակ»: Եթե անհրաժեշտ է եղել ավելի մեծ թվով թերթեր, ապա մի քանի տետրակներ կարված են միմյանց՝ `ստացվել է արդեն իսկ ժամանակակից կառուցվածքի տետրակ: Դարերն են անցել և մարդիկ սովորել են թուղթ պատրաստել, որը վերջնականապես փոխարինել է պապիրուսին և մագաղաթին:
Ժամանակակից տետրակի կառուցվածքը բավականին պարզ է: Ներքին թերթերը վնասվածքներից և կեղտոտվելուց պաշտպանելու համար յուրաքանչյուր տետր ունի կազմ, որը սովորաբար ավելի կոշտ ստվարաթղթից է:
Կ. Խաչիկյան