ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ուկրաինական սցենար. Ի՞նչ հետևանքներ են սպասվում Հայաստանին Պուտինի կողմից Փաշինյանին ուղղված կոշտ ազդանշանից հետո»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ կրկին հայտարարեց, որ Հայաստանը «ձգտում է միանալ Եվրամիությանը», քանի որ իրեն համարում է ժողովրդավարական երկիր և ցանկանում է լինել «ժողովրդավարական երկրների շարքում», գրում է antifashist.com–ը։


Ռուսաստանի նախագահը, ինչպես իր Telegram ալիքում գրել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, «նրբորեն ակնարկել է» Փաշինյանին, որ ԵԱՏՄ և ԵՄ անդամակցությունը անհամատեղելի է թե՛ տնտեսապես, թե՛ քաղաքականապես։

Մի շարք վերլուծաբանների և քաղաքական գործիչների կարծիքով, ապրիլի 1-ին Կրեմլում կայացած հանդիպումը հանգեցրել է Ռուսաստանի առաջնորդի կողմից ՀՀ վարչապետի համար չափազանց կոշտ «քաղաքականապես կործանող» ազդանշանի։

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը սոցցանցերում նշել է, որ Պուտինի և Փաշինյանի միջև բանակցությունները «սովորական պաշտոնական հանդիպում չէին»։ Նրա կարծիքով, Պուտինը «պարզապես չի ամփոփել երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային խնդիրները», այլ «ուրվագծել է կտրուկ հակադրությունը Հայաստանի ունեցածի, կորցրածի և դեռևս կորցնելու սպասելիքների միջև»։


Զգուշորեն կազմված հրապարակային ելույթում Պուտինը փոխանցել է մի ուղերձ, որը միաժամանակ դիվանագիտական և քաղաքականապես կործանարար էր։ Պուտինի նախաբանը, ըստ էության, մահվան դատավճիռ էր Փաշինյանի համար։ «Դիվանագիտական լեզուն մի կողմ դնելով ուղերձը հստակ էր. դուք, կարծես, չեք հասկանում, թե ինչ եք անում, սխալ ճանապարհի վրա եք, և եթե շարունակեք այս ոգով, հայ ժողովրդին անհամեմատ ավելի շատ վնաս կպատճառեք, քան արդեն իսկ պատճառել եք», - կարծում է Հայաստանի նախկին արտգործնախարարը։

«Կոմերսանտի» սյունակագիր Անդրեյ Կոլեսնիկովը Կրեմլում ռուս-հայկական հանդիպման մասին իր սյունակում նշել է Փաշինյանի հետ զրույցում «ակնառու նմանությունը»  Պուտինի լեզվի և Եվրամայդանից կարճ ժամանակ առաջ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ ունեցած զրույցի միջև։ «Ուկրաինան մտադիր էր ստորագրել ասոցացման համաձայնագիր Եվրամիության հետ։ Եվ այդ ժամանակ Վլադիմիր Պուտինը ձևակերպեց իր դիրքորոշումը այդ գաղափարի վերաբերյալ։ Դե, Վիկտոր Յանուկովիչը լսեց, և մի՞թե այդ պահին նրան սկսեց տանել ժողովրդական զայրույթի ալիքը», - գրելմ է Կոլեսնիկովը։ Պուտինի և Փաշինյանի միջև զրույցը «ուշագրավ» անվանելով լրագրողը ենթադրել է, որ այն կարող է լինել «վերջի սկիզբը դրա մասնակիցներից մեկի համար»։

Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը նմանություններ է տեսնում Փաշինյանի Մոսկվա կատարած այցի և Սպիտակ տանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ կապված սկանդալի միջև։ «Դուք դեռ հավատո՞ւմ եք Փաշինյանի ասածին։ Կարծում եք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահը հավատո՞ւմ է դրան։ Պարոն Փաշինյանը, անկասկած, շատ բախտավոր է, որ Կրեմլում նրան ընդունեց Պուտինը, այլ ոչ թե Սպիտակ տանը Թրամփը։ Որովհետև եթե Պուտինը Թրամփ լիներ, դա կհիշեցներ Թրամփի և Զելենսկու միջև հանդիպումը, որը նման իրարանցում առաջացրեց։ Ես գովաբանում եմ Ռուսաստանի նախագահի վարչակազմի հումորի զգացումը, Փաշինյանի հետ հանդիպումը, որը նա այդքան հուսահատորեն ցանկանում էր, ապրիլի 1-ին էր նշանակվել՝ սուտ խոսելու օրը։ Նախագահը հստակ ասաց նրան, որ անհնար կլինի համատեղել ԵԱՏՄ-ին անդամակցությունը ԵՄ-ին անդամակցության հետ։ «Ինչպե՞ս կարող է Ռուսաստանի Դաշնությունը վստահել մի գործընկերոջ, որը հրաժարվում է այդ գործընկերությունից», - NSN-ին տված հարցազրույցում ընդգծել է Զատուլինը։ Նրա կարծիքով Հայաստանն այժմ Ռուսաստանի հետ բարեկամությունից բացի այլ ճանապարհ չունի։

«Ռուսաստանը մնում է կարևոր առևտրային գործընկեր և միակ այլընտրանքը հայկական տնտեսության համար։ Փաշինյանը փորձում է բանավոր հաստատել դա Մոսկվայում գտնվելու ժամանակ, բայց իրականում նա անում է ամեն ինչ, որ կարող է, հայկական տնտեսությունը վերաուղղորդելու և նոր ընկերներ գտնելու համար։ Նա վարպետ է մեկ լսարանին մեկ բան ասելու, իսկ մյուսին հակառակը ասելու մեջ։ Նախագահ Պուտինը այս ամենը հրապարակավ, նրբանկատ և քաղաքավարի ձևով փոխանցեց ոչ միայն Փաշինյանին, այլ նաև բոլորին։ Պարոն Փաշինյանը ինչ-որ կերպ մոռացավ նշել, որ հենց իր խմբակցությունն ու կառավարությունն էին հնազանդ խորհրդարանի միջոցով առաջ մղել Հայաստանի ԵՄ–ին միանալու մասին օրենքը։ Այն արդեն երկու տարի է, ինչ ընդունվել է, բայց Երևանում և Բրյուսելում բոլորը հասկանում են, որ Հայաստանը ԵՄ-ին միանալու որևէ հրավեր չի ստանա», - ասել է պատգամավորը։

Զատուլինը նաև խոստովանել է, որ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները կարող են անբարենպաստ ավարտվել Փաշինյանի համար, քանի որ և՛ հայ բնակիչները, և՛ սփյուռքը «ատում են Փաշինյանին իր քաղաքականության, անցյալը, ցեղասպանության թեման մերժելու և Հայաստանի ընտրություններում Ադրբեջանի և Թուրքիայի թեկնածու լինելու համար»։

ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արման Աբովյանը նույնպես վստահություն է հայտնել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ հնարավորություն ունի հաղթելու առաջիկա խորհրդարանական ընտրություններում, քանի որ երկրում գործում է միայն պատժիչ ապարատը. հակառակ դեպքում, որտեղ էլ նայեք, խնդիրներ կան։

«Եթե օբյեկտիվորեն նայեք, հնարավորությունները, մեղմ ասած, քիչ են։ Իհարկե, նրանք պարծենում են և կուրծք են ծեծում ասելով, որ իրենց աջակցությունը 60-70% է։ Բայց պարզապես նայեք սովորական մարդկանց արձագանքին, երբ Փաշինյանը կամ իշխող կուսակցության ներկայացուցիչը դուրս է գալիս Երևանի փողոցներ։ Այնպես չէ, որ մարդկանց 99.9%-ը մերժում է գործող կառավարությանը։ Յուրաքանչյուր հասարակություն ունի մարդկանց տարբեր խմբեր, բայց Փաշինյանի վարկանիշն այժմ կտրուկ անկում է ապրում, և այդ գործընթացը անշրջելի է», - ասել է Աբովյանը NSN-ին տված մեկնաբանության մեջ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular