ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանին հիշեցրել են, որ նորվեգական կարմրախայտը նման չէ հայկական կարմրախայտին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վիճահարույց այց է կատարել Ռուսաստան, գրում է ng.ru–ն։ Նրա բանակցությունները նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անցել են ջերմ, բայց լարված մթնոլորտում։ Երկու պետությունների ղեկավարները միմյանց ողողել են գովեստներով, բայց միևնույն ժամանակ չմոռանալով նշել մի շարք դժգոհություններ։ Եվ հենց այն պահին, երբ թվում էր, թե Փաշինյանն ու Պուտինը հարթել են երկկողմ հարաբերությունների կոպիտ եզրերը, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն է նրբորեն հիշեցրել Հայաստանին միջազգային ասպարեզում իր տեղի մասին։

Միաժամանակ, Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը հայտնել է, որ իր գործակալությունը մտահոգություններ ունի Ռուսաստան արտահանվող հայկական արտադրանքի որակի և քանակի վերաբերյալ։ Կան հիմքեր ենթադրելու, որ դրանցից ոչ բոլորն են արտադրվում Հայաստանում։ «Օրինակ, երեք տարվա ընթացքում Հայաստանը ծաղիկների արտահանումը 36 միլիոնից հասցրել է մինչև ավելի քան 100 միլիոն։ Մենք տեսանք այնպիսի չվերահսկվող ապրանքների, ինչպիսիք են կարագը, պանիրը և կարմրախայտը, առաքումներ։ Հայաստանի լեռնային գետերի կարմրախայտը ոչ մի կերպ չի կարող նմանվել նորվեգական կարմրախայտին», - ասել է նա։ Իր հերթին, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կանխատեսել է, որ Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ եվրոպացի քաղաքական գործիչները կմեղադրեն Մոսկվային Երևանի ներքին գործերին միջամտելու մեջ:

Կովկասի ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ այս փուլում Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները տարբեր ոլորտներում զարգանում են տարբեր կերպ: Օրինակ ռազմական ոլորտում գրեթե ոչինչ չկա, քաղաքական ոլորտում՝ պարբերաբար ճգնաժամեր են, բայց տնտեսության մեջ, ընդհանուր առմամբ, գործերը լավ են ընթանում:

ԻՄԵՄՕ ՌԱՍ-ի կովկասյան հատվածի գլխավոր հետազոտող Ալեքսանդր Կռիլովը կարծում է, որ Պուտինը և ռուս պաշտոնյաները փաստացի զգուշացրել են Փաշինյանին, թե ինչ կլինի, եթե նա շարունակի զարգացնել հարաբերությունները Արևմուտքի հետ ի վնաս Ռուսաստանի շահերի:

* * *

Փաշինյանի Ռուսաստան այցի հետևանքները մեկնաբանել են նաև ռուսական հասարակական-քաղաքական Telegram ալիքների հեղինակները: «Երեկ արձագանքելով Պուտինի՝ ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցության համատեղման անհնարինության մասին դիտարկմանը, Փաշինյանն ասել է, որ եվրոպական կողմնորոշման ուղու ընտրության կետը դեռ չի հասել», - գրել է «Темник»–ը: «Պուտինը (ոչ թե փակ դռների ետևում, ինչպես հավանաբար տեղին կլիներ ըստ արարողակարգի, այլ տեսախցիկների առջև, ինչն ինքնին ազդանշան է) այցելուին հնարավորինս պարզ ձևով փոխանցեց. ձեր ուղղությունը տանում է դեպի վտանգ», - նշել է «Адекват»–ը։

«Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանը ջանասիրաբար փորձում էր տոմս գտնել հարևան Վրաստանի կողմից լքված եվրոպական «Տիտանիկի» համար։ Երբ Հայաստանի իշխանությունները (կառավարությունը և խորհրդարանը) պաշտոնապես հայտարարում են ԵՄ անդամակցության ուղղության մասին, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանի հետ առևտուրը երեք անգամ ավելի մեծ է, քան Եվրոպայի հետ, դա տարօրինակ է թվում», - գրել են «Мюсли вслух» հեռագրային ալիքի հեղինակները։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular